Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պեսկովն ասել է ՌԴ ԱՀԾ հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում․ Փաշինյանը սա որակել է «բացարձակ անհեթեթություն»

ՌԴ ԱՀԾ հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում։ Այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՀԾ-ի հայտարարությունը, թե  Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ ուկրաինական հացահատիկի օգտին։

«ԱՀԾ-ի  հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։  Հուսով ենք, որ մեր այս ոլորտում համագործակցությունը կշարունակվի»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել էր, թե  քաղաքական պատճառներով ՀՀ-ն մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ Եվրամիության հաշվին ֆինանսավորվող ուկրաինական հացահատիկի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա որակել է «բացարձակ անհեթեթություն»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով