Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ քրեական ու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել մի քաղաքացի և ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ և 7 փամփուշտ։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։
Հիշեցնենք՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով