Նիդերլանդների արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում: Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից: Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում […]
Հեղինակ՝ admin
Ռուսաստանը մշակել է ևս 3 հակակորոնավիրուսային դեղամիջոց.
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի մասնագետները մշակել են երեք դեղամիջոց, որոնք հնարավոր է օգտագործվեն նոր կորոնավիրուսով առաջացած COVID-19 հիվանդության բուժման համար, РИА-Новости-ին հայտնել է ակադեմիկոս, ակադեմիայի փոխնախագահ և կենսաբժշկական գիտությունների բաժանմունքի վարիչՎլադիմիր Չեխոնինը: Ավելի վաղ Դաշնային կենսաբժշկական գործակալությունը ներկայացրել էր մեկ այլ տարբերակ՝ հիմնված մալարիայի դեմ օգտագործվող մեֆլոխինի վրա: Չեխոնինը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ […]
Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը
Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության […]
Բացահայտվել է Եկմալյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: 2020թ. մարտի 19-ին՝ ժամը 05:20-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր […]
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Մարտի 27-ին, ժամը 02:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղում «Nissan Skyline» մակնիշի […]
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝ ?նպատակային վարկերի համաֆինանսավորում, ?վերաֆինանսավորում ?սուբսիդավորում։ Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝ ?աշխատակիցներին աշխատավարձի վճարում, ?հարկերի և տուրքերի […]
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամը 9-ի դրությամբ՝ ՀՀ-ում հայտնաբերվել է տեղաշարժի սահմանափակումը խախտած 44 փոխադրամիջոց
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 9-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։ Որոշումը […]
ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում. կա երկու զոհ
Մարտի 25-ին, ժամը 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի մոտ 86-րդ կմ-ին «Opel Astra G» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1993 թ.) […]
Հարգելի քաղաքացիներին, խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը. video
Հարգելի քաղաքացիներին, խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը (առնվազն մեկ մետր), հնարավորինս խուսափեք կանխիկ գումարով վճարումներ կատարելուց։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս օրերին քաղաքապետարանի առևտրի վարչությունը բացատրական աշխատանքներ է տանում տնտեսվարողների հետ՝ նշված նորմերն ապահովելու ուղղությամբ։ Հարգելի քաղաքացիներին, խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը Հարգելի քաղաքացիներին, խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը (առնվազն մեկ մետր), հնարավորինս խուսափեք կանխիկ գումարով վճարումներ կատարելուց։Երևանի քաղաքապետի […]
Ուղեւորահոսքի կրճատման պատճառով մարտի 27-ից չեղարկվում են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրանացքները
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղեւորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երեւանի երկաթուղային կայարանից եւ 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երեւանից եւ 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու […]