Հ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ: Նրանք, մասնավորապես, նշել են, որ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության […]
Հեղինակ՝ admin
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԱԽ քարտուղարը գործուղվում է Արցախ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արցախ գործուղել Արմեն Գրիգորյանին: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մարտի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ): 2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) […]
Քաղաքացին վրաերթի է ենթարկվել.
Մարտի 23-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակից դեպի «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տանող ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացուն վրաերթի են ենթարկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թամանցիների փողոցում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն […]
Իրանում յոթ մարդ է զոհվել գարնանային ջրհեղեղների պատճառով
Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին։ Սովորաբար, մարտ-ապրիլ ամիսներին Իրանում աճում է տեղումների ծավալը, ինչի պատճառով ջրհեղեղներ են լինում երկրի տարբեր շրջաններում: Այս գարունը բացառություն չի դարձել, և երեկ հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել երկրի 10 […]
Մարտի 24-ից ժամը 10։00-12։00-ը սուպերմարկետներ կմտնեն միայն տարեցները. պարետի կոչը
Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ […]
«Ավրորա» նախաձեռնությունը հիվանդանոցներին կտրամադրի թոքերի արհեստական շնչառության 10 սարք
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին: «Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք եւ հույս պարգեւելն է նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի որեւէ անկյունում: Այդ գաղափարն ավելի […]
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ընդունելու հարցը: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, ներկայացնելով քրեական օրենսգրքի և վարչական օրենքների մեջ լրացում անելու նախագիծը, նշեց. «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500 -ապատիկի չափով: Իսկ […]
Փասադենայում կորոնավիրուսով ախտորոշված 34-ամյա հայ է մահացել. Tert
ԱՄՆ Փասադենա քաղաքի հիվանդանոցում մահացել է 34-ամյա մի հայ, որ մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այս մասին գրում է Tert.am-ը։ Ըստ asbarez.com կայքի տվյալների՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է: Ղազարյանի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է մարտի 13-ին, որից հետո նա մոտ հինգ օր Փասադենայի հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքին է միացված […]
Մարտի 25-ին չարտերային թռիչք կկազմակերպվի Կիև-Երևան-Կիև ուղղությամբ
SkyUp ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու […]
Քարաթափում Գորիս-Տաթև ավտոճանապարհին
Մարտի 20-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան մնացել է հողաշերտի տակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում […]