Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր: Նա ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: «Ես եկել եմ Եռաբլուր՝ իմ ընկերոջ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ»,-նշել է Արմեն Սարգսյանը Եռաբլուր են այցելում Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, երկրապահ կամավորականներ, անհատներ:
Այլ
Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի․ դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել
Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել մարտի 3-ին։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՍԴ նախագահը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Հիշեցնենք, որ հունվարի 25-ին տեղի […]
12 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. ՀԲ
Համաշխարհային բանկը ոոշում Է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: «Քանի որ COVID-19-ն ընդգրկել Է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչև 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետևանքների հաղթահարման գործում,- նշվում Է փաստաթղթում:- Այդ ֆինանսավորումը կոչված […]
Հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողները փոխհատուցում կստանան
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: Նախագծով առաջարկվում է, որ հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք իրականացնելու […]
Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին
Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 3 марта 2020 г.
ՌԴ ՌՈ-ն տեղակայվել է սիրիական նոր ազատագրված Սարաքիբում
Սիրիայում գործող ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները մարտի 2-ին տեղափոխվել են Սարաքիբ բնակավայր, որը կառավարական ուժերը զինյալներից հետ էին վերցրել մարտի 2-ին: ՌՈ զինծառայողները Սարաքիբում հսկելու են M4-M5 մայրուղով անցնող քաղաքացիականների անվտանգությունը։ Այս մասին հայտնել են Սիրիայում գործող «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնից» ։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Նշենք, որ Իդլիբի Սերաքիբ բնակավայրը զինյալները գրավել էին փետրվարի 27-ին՝ Թուրքիայի […]
Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ քաղաքացու դի է հայտնաբերվել
Մարտի 3-ին, ժամը 03:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջին «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կայանած՝ լապտերիկները միացած, վարորդը բացակայում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Կամրջի վրա գտնվել է «Mercedes S450» մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Սեդրակ Ա., […]
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Վրաստանի Հանրապետություն։ Վարչապետի այցը պաշտոնական է, կտեւի մարտի 3-4-ը։ «Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն։ Նշենք, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան։ Այցի […]
Զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ. ՊՆ խոսնակ
Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, […]
Սպանություն Արարատի մարզում. 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ […]