Ռուսաստանցի-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ այն ուղարկել է Ադրբեջանից իր բլոգեր ընկերը: Լուսանկարն արված է հասարակական տրանսպորտում, որտեղ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն է իրականացվում: «Էկրանին հայտնվում են հայկական քաղաքների անունները, որոնց անմիջապես տրվում են ադրբեջանական անուններ: Տղան նկարել է Վարդենիսի մասին, բայց ինչպես ես հասկացա, նրանք արդեն Երևանը, […]
ԱՐԽԻՎ
Դժգոհություններ Ադրբեջանում՝ գեներալ Կոսոբոկովի նշանակման առթիվ
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց մեծ ոգևորության։ Վերապահումների գլխավոր պատճառը Ռուստամ Մուրադովին զորախմբի հրամանատարի պաշտոնում փոխարինող գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի կենսագրությունն է։ Բանն այն է, որ վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային […]
Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) համաճարակաբանական իմաստով ապահով երկրների ցանկը թարմացնում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի […]
500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումները հանձնել. ԱՀ առողջապահության նախարարություն
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձինք ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումները հանձնեն հանձնաժողովին մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր, սույն թվականի հուլիսի […]
Արշակ Կարապետյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողների և հարազատների հետ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողների և հարազատների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին, հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ […]
«Պետրոսն ասաց՝ 5000-8000 դոլարը ըսկի շինանյութի գումարը չի կազմում՝ ես ոնց գեներալին հա՛մ բենզալցակայանը տամ, հա՛մ շինանյութը». Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը շարունակվում է
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթանում է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Այս նիստին դատարան էին հրավիրվել երկու վկա՝ Ալբերտ Պետրոսյանը և Սոնա Թորոսյանը։ Սոնա Թորոսյանը Նազիկ Ամիրյանի գործով տուժող Պետրոս Թորոսյանի դուստրն է։ Նրա խոսքով՝ գեներալ Մանվել Գրիգորյանը սպառնալիքներով իր հորից խլել է վերջինիս պատկանող բենզալցակայանը, որ դեռևս կառուցման փուլում էր […]
Տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, սեպտեմբերի 7-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին […]
Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել: «Լուրեր»-ին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած այլ դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:
Թուրք դիզայները Էրդողանի բողոքի հիման վրա դատապարտվել է ազատազրկման
Հագուստի թուրք մոդելավորող Բարբարոս Շանսալը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել է 3 ամիս 22 օր ազատազրկման։ Շանսալի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բողոքի հիման վրա։ Շանսալը մեղադրվում է «թուրք ազգին, թուրքական պետությանն ու իշխանություններին վիրավորելու» մեջ։ Ստամբուլի առաջին ատյանի քրեական […]
Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում […]