2 zincarayogh e mahacel
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արցախում երկու զինծառայող է զոհվել.

Արցախի Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊԲ լրատվական ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Pashinyany teghyak e pahel
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին ներկայացրել է առաջիկա հանրաքվեի հանգամանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը խոսել է նաև Կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության […]

Covagyugh
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը փակ է ձնաբքի պատճառով

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը զգուշացնում է, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը, (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

opel astra vtar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Փետրվարի 11-ին, ժամը 13:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Ford Tranzit» (վարորդ՝ Հաբեթ Ս.) և «Opel Astra» (վարորդ՝ Արթուր Ա.) մակնիշների ավտոմեքենաները: […]

Samvel Babayan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը: Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը: Այսպիսով, մերժվել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական […]

vostikanutyun
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, ԱԻՆ-ի և ԿԲ-ի կենտրոններ կմիավորվեն ՆԳՆ-ին, կներդրվի դետեկտիվների ինստիտուտ, ՆԳՆ-ն նաև նախաքննություն կիրականացնի. նախագիծ. newsbook.am

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները, գրում է Newsbook.am-ը։ Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, […]

Sahmanadrakan datarani nist
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ՍԴ-ում նիստ է տեղի ունեցել

Սահմանադրական դատարանում վեց անդամների և նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում քննարկվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։ Նիստին մասնակցում էր նաև Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ում հարցեր ուղղեցին ՍԴ նախագահը և անդամները։ Հարցերը […]

mamlo asulis
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ստեղծված ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ստեղծված ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Опубликовано Edmon Marukyan Понедельник, 10 февраля 2020 г.

Saryani jarangnery
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սարյանի ժառանգները պահանջում են իրենց մասնաբաժինը. պատկերասրահը դադարեցրել է նրա նկարներով հուշանվերների վաճառքը

Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) դադարեցրել է նկարիչ Մարտիրոս Սարյանի՝ ՀԱՊ-ին պատկանող արվեստի գործերի վերատպությամբ հուշանվերների ցուցադրությունն ու վաճառքը: Պատկերասրահը հայտարարել էր, որ դա Սարյանի ընտանիքի պահանջն է: ՀԱՊ-ը երկար տարիներ զբաղվել է անվանի նկարիչների աշխատանքների վերատպությամբ եւ հուշանվերային արտադրանքի իրացմամբ: Սակայն Սարյանի ժառանգները, այդ թվում եւ նկարչի թոռնուհի, «Մարտիրոս Սարյան» տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, պահանջում են […]

hrdeh khordanocum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Պռոշյան գյուղում

Փետրվարի 10-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գամի փողոցի թիվ 2 շենքի նկուղում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող խորդանոցներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]