Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ […]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սկսվելու է հաշվեհարդար. Պավլիկ Մանուկյան
Սկսվելու է հաշվեհարդար. Պավլիկ Մանուկյան
Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պետությունից ավելի քան 160 մլն դրամի հափշտակության վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018 թթ. ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 160.047.460 ՀՀ դրամ: Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013 թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016 թ. հունիսի 24-ից […]
Անկարայի արձագանքը Թուրքիայի վերաբերյալ ԵԽ-ում ընդունված զեկույցին
Թուրքիայի արտգործնախարարությունը և այդ գերատեսչության խոսնակ Թանժու Բիլգիչը 2 առանձին հայտարարություններով արձագանքել են մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի զեկույցին: Նշյալ զեկույցում, ի թիվս այլ թեմաների, խոսվել է նաև արցախյան պատերազմում Թուրքիայի բացասական դերի մասին, ինչպես նաև Անկարային կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիան չի […]
«Եթե Արարատի ու Տավուշի գյուղերը հանձնելու լուրն էլ հաստատվեց, պետք է լույսի արագությամբ անհետանաք». Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեմն ինձ թվում է, որ ՀՀ-ում մազոխիստների կառավարություն է։ Ձեզ այդքան հաճելի՞ է ստորանալ ու ծաղրի ենթարկվել։ Պատկերացնո՞ւմ եք, ադրբեջանցի զինվորները, որ մինչև վերջերս սարսափում էին միայն հայկական բանակի անունից, հիմա աշխարհով մեկ տարածում են մեր զինվորներին ծեծելով վռնդելու տեսանյութ։ Ու […]
Ինչու են ԵՄ անդամ պետությունների դեսպանները մեկնել Սյունիք. hraparak
ԵՄ մեկ տասնյակից ավել դեսպաններ այսօր այցելել են Սյունիքի մարզ, նախատեսվում է այց նաեւ Սեւ լճի տարածք։ Այս մասին գրում է Hraparak.am-ը: «Մեր աղբյուրը հաղորդեց, որ այս պահին նրանք Գորիսում են։ Նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի եւ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հետ, հանդիպմանը մասնակցել են նաեւ մի շարք զինվորականներ։ […]
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացավ. վարորդը նույնպես տեղափոխվեց հիվանդանոց.
Այսօր՝ մայիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և […]
ՌԴ ԱԳՆ-ն թաքցրել է,որ ԱՄՆ պետքարտուղարը երեկ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը
Միջազգայնագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խարատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքնենն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում առաջին պաշտոնական հանդիպումն են ունեցել: Ռուս-ամերիկյան ներկայիս բարդ հարաբերությունների ու հագեցած օրակարգի պայմաններում, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական (Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ) հակամարտության շուրջ երկարատեւ քաղաքական լուծում գտնելու հնարավորությունը: Ուշագրավ է, որ ՌԴ արտգործնախարարության […]
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների […]
ՀՀ իշխանության մարմիններին` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, զգուշացնում եմ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
ՀՀ իշխանության մարմիններին` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները` 1) ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլ […]










