Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Երեւանի քաղաքապետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պայմանավորվածություններին հակառակ հարցերը չեն կարող ընդունվել այլընտրանք»․ Սերգեյ Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ալիեւի հայտարարության մասին
«Հարցեր, որոնք կարող են դրվել երեք ղեկավարների այս պայմանավորվածություններին հակառակ՝ չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչը համաձայնեցվել է», — այս մասին ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահը նշել է Զանգեզուրի միջանցքի մասին, ասելով, եթե Հայաստանը չհամաձայնի, ապա ուժով կպարտադրեն, որքանո՞վ […]
Apple Watch-ը 2022 թվականին կսովորի չափել արյան ճնշումը, շաքարի և ալկոհոլի մակարդակը
Խելացի ժամացույցները լրացուցիչ գաջեթից վերածվում են սարքի, որը թույլ է տալիս կանխատեսել բազմաթիվ հիվանդություններ և պարզեցնել ձեր կյանքը: Բրիտանական The Telegraph թերթը հայտարարեց Apple Watch Series 8-ի նոր առանձնահատկությունների մասին, որոնք պետք է հայտնվեն 2022 թվականին: Դրանք կսովորեն, թե ինչպես կարելի է չափել արյան ճնշումը, ինչպես նաև արյան մեջ շաքարի և ալկոհոլի մակարդակը: Ըստ թերթի, […]
Նախկինում դիմակ չկրելու համար տուգանվածներին ՄԻՊ-ն առաջարկում է դիմել դատարան
ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ մատնանշելով, որ մինչ պատերազմը բազմաթիվ քաղաքացիներ են տուգանվել դիմակ չկրելու համար, մինչդեռ պատերազմից հետո դիմակ չկրելը համատարած բնույթ է կրում, տուգանելու կարգը կա, բայց նրանք չեն տուգանվում․ «Հիմա մեր այն քաղաքացիները, ովքեր տուգանվել են՝ նրանք իրավունք ունե՞ն դիմել և այդ վճարած գումարները հետ ստանալ՝ […]
ՄԻՊ-ը բուհերի ինքնավարության վերաբերյալ Կառավարության որոշումը կվիճարկի Սահմանադրական դատարանում
ՄԻՊ-ը բուհերի ինքնավարության վերաբերյալ Կառավարության որոշումը կվիճարկի Սահմանադրական դատարանում
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բացման խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը
Հարգելի Սերգեյ Վիկտորի, Սիրելի բարեկամներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում: Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները: Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն: Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` […]
Իսպանացի պատգամավորներն իրենց կառավարությանը խնդրել են միջամտել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում
Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավոր և Սենատի 13 անդամ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամներ Իսպանիայի կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։ Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․ «2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից 6 ամիս անց Բաքվի ռեժիմը դեռևս […]
Առերևույթ ավելի քան 22մլն դրամի հափշտակություն Ստեփանավանի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020թթ. ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021թ. իրականացված ուսումնասիրությամբ […]
Ռուստամ Մուրադովին հավանաբար հետ կկանչեն Արցախից․ նրա պայմանագրի ժամկետը լրանում է. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 13-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի աշխատանքային պայմանագրի վեց ամիսը: Դա նշանակում է, որ առաջիկայում կարող է նրա փոխարեն մեկ այլ ռուս զինվորական զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ, համաձայն պայմանագրի, վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող […]
Իրանում մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութը
Իրանը մայիսի 5-ին հայտարարել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «Ֆախրա» սեփական պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, որն անվանվել Է անցյալ տարի զոհված իրանցի ատոմագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին: Պատրաստուկի թեստավորման համար որպես կամավոր հանդես Է եկել գիտնականի որդին, հաղորդել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մարտ ամսին սկսվել են այդ պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որը մշակվել Է Իրանի […]










