Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին և սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանում գործում է Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը
2021թ. սեպտեմբերի 1-ից Երևանում սկսել է գործել Կաթողիկէ Եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության կամ դեսպանության գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում պապական նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը: Գրասենյակը տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Այժմ դեսպանատանը պատրաստվում են գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը: Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը Պապական նվիրակն է Հայաստանում և Վրաստանում, […]
Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռոնալդուի պայմանագրի մանրամասները
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այն ակումբն է, որը միշտ հատուկ տեղ է ունեցել իր սրտում: «Ես անհամբեր սպասում եմ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղալուն […]
ՀՔԾ-ն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում
Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից: «Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու»,- ասացին ՀՔԾ-ից: ՀՔԾ-ից առայժմ չտեղեկացրին, թե ովքեր են հրավիրվում: Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել:
Մոսկվան ուզում է՝ տարածաշրջանում «զոն նայողը» լինի Թուրքիան, Երևանին էլ ուղղորդում են դեպի Անկարա
Մոսկվան ուզում է՝ տարածաշրջանում «զոն նայողը» լինի Թուրքիան, Երևանին էլ ուղղորդում են դեպի Անկարա
«Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով». Ալիև
«Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում: «Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը տևել է շուրջ 30 տարի, սակայն ոչ մի արդյունք չի տվել: Իրադարձությունների ներկա ընթացքը և միջազգային ուժերի գործողությունները […]
Իրանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում
Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից: Իրանի դեսպանատնից ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատման հարցի՝ օրակարգ մտնելուց ի […]
Գորիս համայնքի 3 գյուղերը երեկ գիշերվանից հայտնվել են շրջափակման մեջ, նույնիսկ հացի մեքենաները չեն կարողանում Գորիսից հաց մատակարարել․ Գորիսի փոխհամայնքապետ
«Գիշերվանից ինչ ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհը մինչ այժմ չի բացվել, նույնիսկ հացի մեքենաները չեն կարողանում Գորիսից հաց մատակարարեն գյուղեր՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան։ Այդ երեք գյուղերը գտնվում են շրջափակման մեջ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։ Նրա խոսքով դեպի այդ գյուղեր տանող արահետ ճանապարհ կա, բայց այդ ճանապարհով ավտոմեքենաները հնարավորություն […]
Թուրքիան սկսել է Աֆղանստանից դուրս բերել իր զինուժը
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Աֆղանստանից դուրս բերման գործընթացը։ Նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա թուրքական զինուժը 2002 թվականից ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում։ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից հեռանալու որոշումից հետո Թուրքիան հայտարարել էր, որ հավատարիմ մնալով աֆղան ազգի ցանկության դեպքում նրա կողքին մնալու […]
Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Աֆղանստանի ներքին գործերին. Պուտին
Ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չենք խառնվի ու առավել ևս չենք ներգրավվի «բոլորը բոլորի դիմաց» զինված հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ: Նրա խոսքով՝ Աֆղանստանում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ, սակայն դա Աֆղանստանի ներքին գործն է, և միջամտելու որևէ մտադրություն չկա: Պուտինը նաև ընդգծել է, […]