Canada
ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կանադայում պատվաստման հակառակորդները քարեր են նետել վարչապետի վրա, երբ նա նստում էր ավտոբուս. (տեսանյութ)

Մարդիկ բողոքել են կորոնավիրուսի պատվաստման դեմ, հայտնում է Global News- ը: Ինքը ՝ Տրյուդոն, չի տուժել: #Canada PM Justin Trudeau pic.twitter.com/jaJyWxFOm8 — Nicole Elisei (@EliseiNicole) September 7, 2021

lragroghner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Թյուրքալեզու երկրներից տասնյակ լրագրողներ այցելել են Շուշի

Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից 30 լրագրողներ այցելել են Շուշի։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Լրագրողները Շուշի այցելել են «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում։ Հիշյալ պետություններից եկած լրագրողները Շուշիից բացի եղել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում։

Van
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը կմատուցվի. Վան

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին և սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով […]

Vatikan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում գործում է Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը

 2021թ. սեպտեմբերի 1-ից Երևանում սկսել է գործել Կաթողիկէ Եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության կամ դեսպանության գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում պապական նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը: Գրասենյակը տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Այժմ դեսպանատանը պատրաստվում են գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը: Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը Պապական նվիրակն է Հայաստանում և Վրաստանում, […]

Manchester united
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊՈՐՏ

Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռոնալդուի պայմանագրի մանրամասները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել  պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այն ակումբն է, որը միշտ հատուկ տեղ է ունեցել իր սրտում: «Ես անհամբեր սպասում եմ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղալուն […]

Ceckrtuq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՀՔԾ-ն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում

 Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:  «Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու»,- ասացին ՀՔԾ-ից: ՀՔԾ-ից առայժմ չտեղեկացրին, թե ովքեր են հրավիրվում: Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել:

afghanstan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվան ուզում է՝ տարածաշրջանում «զոն նայողը» լինի Թուրքիան, Երևանին էլ ուղղորդում են դեպի Անկարա

Մոսկվան ուզում է՝ տարածաշրջանում «զոն նայողը» լինի Թուրքիան, Երևանին էլ ուղղորդում են դեպի Անկարա 

Ilham
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով». Ալիև

 «Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում: «Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը տևել է շուրջ 30 տարի, սակայն ոչ մի արդյունք չի տվել: Իրադարձությունների ներկա ընթացքը և միջազգային ուժերի գործողությունները […]

Irany
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Իրանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում

Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից:  Իրանի դեսպանատնից ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատման հարցի՝ օրակարգ մտնելուց ի […]

3 gyugh
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գորիս համայնքի 3 գյուղերը երեկ գիշերվանից հայտնվել են շրջափակման մեջ, նույնիսկ հացի մեքենաները չեն կարողանում Գորիսից հաց մատակարարել․ Գորիսի փոխհամայնքապետ

«Գիշերվանից ինչ ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհը մինչ այժմ չի բացվել, նույնիսկ հացի մեքենաները չեն կարողանում Գորիսից հաց մատակարարեն գյուղեր՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան։ Այդ երեք գյուղերը գտնվում են շրջափակման մեջ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։    Նրա խոսքով դեպի այդ գյուղեր տանող արահետ ճանապարհ կա, բայց այդ ճանապարհով ավտոմեքենաները հնարավորություն […]