Համացանցում հայտնվել է զարհուրելի մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մոտ 85-ամյա կնոջը գերության մեջ պահում Ադրբեջանի Իվանովկա գյուղի հին անասնագոմերից մեկում: Կադրերում տեսնում ենք, որ տատիկը կապկպած է և գամած սյանը, իսկ հնչող խոսքից պարզ է դառնում` կինը ազգությամբ ադրբեջանցի է: Հավելենք նաև, որ ադրբեջանական հանրային հեռուստատեսությամբ կնոջ ինքնության վերաբերյալ ամբողջական տվյալները […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայտարարություն Սյունիքի ՀՀ սահմանային բնակիչների նկատամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների վերաբերյալ
Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են իրենց իրավունքները: Մասնավորապես, ըստ 2021թ. մայիսի 23-ին Արավուսից ստացած ահազանգի՝ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքից տարել են գյուղի հովիվների 42 խոշոր եղջերավոր […]
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվայում կայանալիք բանակցությունների շրջանակում կքննարկեն սահմանային գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, գրում է «SputnikArmenia»-ն՝ հղում անելով Մոսկվայի աղբյուրներին
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվայում կայանալիք բանակցությունների շրջանակում կքննարկեն սահմանային գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, գրում է «SputnikArmenia»-ն՝ հղում անելով Մոսկվայի աղբյուրներին։ Այսօրվա բանակցություններին հայկական կողմից կմասնակցեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը, ադրբեջանական կողմից՝ արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը: Աղբյուրը […]
Վեց զինծառայողի գերի վերցնելուց հետո Ադրբեջանի հետ ընդհատվել է ապաշրջափակման գործընթացը. փոխվարչապետ
Վեց զինծառայողի գերի վերցնելուց հետո Ադրբեջանի հետ ընդհատվել է ապաշրջափակման գործընթացը. փոխվարչապետ
«Ոչ ոք չպետք է նեղանա մեր՝ Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքից․ սա առևտուր է»․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Կիևի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու Մոսկվայի «խորհուրդը»՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ։ Թուրք նախարարը հաստատել է «Ղրիմի ապաշրջափակմանն» աջակցելու մտադրությունը և Ուկրաինային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վաճառքն անվանել բիզնես, հայտնում է NTV հեռուստաալիքը: «Ղրիմի հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, մենք այդպես էլ ասում ենք ռուսներին։ Մենք նշում […]
Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել. լրատվամիջոցները շարունակում են շրջանառել այն. ՊՆ
Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։ Պաշտպանության նախարարությունը […]
Եթե դիտորդների տեղակայման առաջարկն ընդունվի, սահմանին լարվածությունը բավականին կթուլանա. Մարուքյան
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ առաջարկի ընդունման դեպքում սահմանային լարվածության թուլացում է ակնկալում, սակայն հստակ արձագանք այս պահին դեռ չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած ճեպազրույցում: «Եթե այդ առաջարկությունն ընդունվի կողմերի կողմից, սահմանի վրա լարվածությունը բավականին կթուլանա»,- ասաց Մարուքյանը: Նա նկատել է՝ ինչ-որ արձագանքներ […]
Գերեվարվել են Կութի հատվածից, իրավիճակը հիմա էլ է շատ լարված. Գեղամասարի համայնքապետ
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին էլ սահմանին իրավիճակը լարված է։ «Գերեվարվել են Կութի հատվածից, շատ բան չեմ կարող ասել, […]
Հայտնի են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարված ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների անունները
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են […]
Ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան. Հանրային քննարկում
Ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան. Հանրային քննարկում










