Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են։ «Կողմերը եզրահանգման են եկել։ Ինչքանով ինձ հայտնի է, ժամը 10։00-ի կողմերը ադրբեջանցիները վերադառնալու են իրենց դիրքեր»,-նշեց Վահե Հակոբյանը՝ ընգծելով, որ որոշման հետ կապված, սակայն, վերապահումներ կան։ Թե ինչ վերապահումների մասին է խոսքը, նախկին մարզպետը չի […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կրեմլը պատասխանել է Պուտին-Բայդեն հանդիպման հավանական ձևաչափի մասին հարցին
Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի դեմառդեմ կամ առցանց հանդիպման հարցը կորոշեն համաճարակաբանները: Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն: «Այդ հանդիպման հարցը համաճարակաբանների առանձին քննարկման առարկա է»,-հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների՝ հանդիպման ձևաչափի մասին հարցին:
Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ «Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցի՝ մեր քաղաքականությունը աջակցել է Ադրբեջանի նախագահին գնալ ռազմական սրման՝ հղի նոր պատերազմի վտանգով»,-հայտարարել է կոնգրեսականը: Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը «սովորաբար ոտնահարում է […]
Ադրբեջանը Սյունիքում գերիշխող դիրքեր է ստեղծում՝ «Մեղրիի միջանցքն» ուժով կյանքի կոչելու համար
Ադրբեջանը Սյունիքում գերիշխող դիրքեր է ստեղծում՝ «Մեղրիի միջանցքն» ուժով կյանքի կոչելու համար
Համասն Իսրայելին վերջնագիր է ներկայացրել. հրթիռային հարվածների հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
Իսրայելում երեկվանից ծայրահեղ լարված իրավիճակ է, բախումներ ու հրթիռակոծություն: Համաս շարժման ռազմական թևը ՝ «Ալ-Քասամ» բրիգադը, Իսրայելին երկու ժամ ժամանակ է տվել, որպեսզի իր զինվորներին դուրս բերի Ալ-Աքսա մզկիթի շրջանից: «Եթե թշնամին չի դադարեցնում իր զինվորներով պաշարումը Ալ-Աքսա մզկիթում, թող երկու ժամվա ընթացքում սպասեն մեր պատասխանին», — գրել է Համասի ներկայացուցիչ Աբու Օբաիդան Telegram– ում: […]
100 տարի անց Թուրքիան վերադարձել է տարածաշրջան՝ շարունակելու ցեղասպան քաղաքականությունը
100 տարի անց Թուրքիան վերադարձել է տարածաշրջան՝ շարունակելու ցեղասպան քաղաքականությունը
Արևելյան Երուսաղեմում կրկին խռովություններ են սկսվել, տուժել են տասնյակ մարդիկ
Արևելյան Երուսաղեմում կրկին խռովություններ են սկսվել, տուժել են տասնյակ մարդիկ: Անկարգությունների պատճառը մի քանի արաբական ընտանիքների վտարումն էր Շեյխ Ջարրահ թաղամասից: Բողոքի ցույցերը շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ:
Հարավկորեացին ստեղծել է ռոբոտային 3-րդ աչք, որը թույլ է տալիս առանց աչքը հեռախոսից կտրելու ապահով քայլել` շրջանցելով խոչընդոտները (տեսանյութ)
Արդյունաբերական դիզայնի ֆակուլտետի ուսանող, հարավկորեացի Մինուկ Փենգը ռոբոտային աչք է ստեղծել բոլոր այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում ապրել առանց սոցիալական ցանցերի, գրում է Luxury Launches-ը: Third Eye («Երրորդ աչք») հայտնագործությունն իր տեսակի մեջ նորարարություն է: Ռոբոտային սարքավորումը, որն ամրացվում է ճակատին, հեշտությամբ «որսում է» բոլոր խոչընդոտներն այն ընթացքում, երբ սմարթֆոնի օգտատերը քայլելիս չի նայում դիմացն […]
Bentley-ն աշխատում է իր առաջին էլեկտրամեքենայի ուղղությամբ, որը ներկայանալու է քրոսովերի տեսքով
Շքեղ դասի մեքենաներ արտադրող Bentley բրիտանական ընկերությունը մշակում է իր պատմության մեջ առաջին ալեկտրամեքենան, որը կկառուցվի VW Group-ի Artemis հարթակի հիման վրա: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Էդրիան Հոլմարքին, առաջին էլեկտրամեքենան կներկայանա քրոսովերի տեսքով, որը ստեղծվելու է Audi-ի հետ սերտ համագործակցությամբ: Համագործակցության շրջանակում Audi-ն նույն հարթակի հիման վրա կառուցվող նորագույն էլեկտրամեքենան կներկայացնի 2024 թվականին, […]
Կոպիրկինը վստահեցրել է՝ հայ գերիների վերադարձի հարցը մնում է ՌԴ օրակարգում
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդյունավետ և կառուցողական է գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Այդ մասին դեսպանն ասել է այսօր՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ այցը համահունչ էր հայ-ռուսական քաղաքական երկխոսության մակարդակին: Նա նշել է, որ Լավրովի այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված […]










