Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ՝ շնորհավորելով Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ: Ինչպես հայտարարությունում է նշվում, համապետական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, լավագույն վկայությունն են այն բանի, […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը
Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության […]
Իրանում յոթ մարդ է զոհվել գարնանային ջրհեղեղների պատճառով
Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին։ Սովորաբար, մարտ-ապրիլ ամիսներին Իրանում աճում է տեղումների ծավալը, ինչի պատճառով ջրհեղեղներ են լինում երկրի տարբեր շրջաններում: Այս գարունը բացառություն չի դարձել, և երեկ հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել երկրի 10 […]
Փասադենայում կորոնավիրուսով ախտորոշված 34-ամյա հայ է մահացել. Tert
ԱՄՆ Փասադենա քաղաքի հիվանդանոցում մահացել է 34-ամյա մի հայ, որ մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այս մասին գրում է Tert.am-ը։ Ըստ asbarez.com կայքի տվյալների՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է: Ղազարյանի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է մարտի 13-ին, որից հետո նա մոտ հինգ օր Փասադենայի հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքին է միացված […]
Մարտի 25-ին չարտերային թռիչք կկազմակերպվի Կիև-Երևան-Կիև ուղղությամբ
SkyUp ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու […]
Wizz Air ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է.
??Հարգելի՛ հայրենակիցներ?? Տեղեկացնում ենք, որ Wizz Air ավիաընկերությունը✈, պայմանավորված Լիտվայի?? կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Իտալիայում կորոնավիրուսից մահացել է հազարից ավելի մարդ
Իտալիան շարունակում է գլխավորել կորանավիրուսով վարակվածների ու զոհերի թվով եվրոպական երկրների ցուցակը: Անցած մի քանի օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 189 մարդ: Այս մասին հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին: Վարակի բռնկման սկզբում Իտալիայում կար 15 113 հիվանդ, այսօր վարակվածների թիվը 12 839-ն է, զոհերի թիվը հասել է 1 016-ի: Պաշտոնյան նշել […]
Արտգործնախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում «խստագույնս ձեռնպահ մնալ» Իտալիա այցելությունից
Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից։ «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ», — ասված է […]
2019 թվականին 2017-ի համեմատ Եվրամիության անդամ բոլոր երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներ
2019 թվականին 2017-ի համեմատ Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև՝ Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ։ Աղբյուրը՝ Եվրոստատ 2019 թվականին 2017-ի համեմատ Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև՝ Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին… Опубликовано ՀՀ կառավարություն Пятница, 6 марта 2020 г.
12 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. ՀԲ
Համաշխարհային բանկը ոոշում Է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: «Քանի որ COVID-19-ն ընդգրկել Է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչև 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետևանքների հաղթահարման գործում,- նշվում Է փաստաթղթում:- Այդ ֆինանսավորումը կոչված […]










