ԱՄՆ զինված ուժերը հսկողության տակ են պահում Սիրիաի հյուսիս-արևելքում գտնվող նավթի հանքերը: Վաշինգթոնի փոխանցմամբ, հում նավթի վաճառքն «Իսլամական պետության» եկամուտների հիմնական աղբյուրներից մեկն էր, և դա է ստիպել վերջերս կայացնել նավթահանքները հսկողության տակ վերցնելու որոշումը: Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանն ասել , որ հետայսու նավթի վաճառքից ստացվող եկամուտը քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորումն է ստանում: […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Հռոմի պապի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի […]
Հզոր երկրաշարժ` Իրանում. Կան զոհեր. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում
Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 եւ արեւելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: […]
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կայցելի ՌԴ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա դեկտեմբեր ամսին հերթական աշխատանքային այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ժամանելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական Բարձագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենա 2020 թվականի […]
Ֆրանսիան և Չինաստանը 15 միլիարդ դոլարի համաձայնագիր ստորագրեցին
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի Չինաստան այցի ընթացքում 15 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրվել: Այսօր ստորագրման արարողությանը ներկա են գտնվել երկու երկրների նախագահները: Չինաստանի կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ համագործակցությունը վերաբերում է տիեզերական, էներգետիկ և գյուղատնտեսության ոլորտներին, մասնավորապես՝ ֆրանսիական 20 ընկերություններ իրավունք ստացան մսամթերք արտահանել Չինաստան: Ֆրանսիայի նախագահի պաշտոնում սա Էմանյուել Մակրոնի երկրորդ այցն է Չինաստան: […]
Քրգործ է հարուցվել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության և գումարների յուրացման հոդվածով
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել Կիեւի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության եւ գումարների յուրացման հոդվածով: Այս մասին հայտնում է «Украинские новости»-ն՝ հավելելով, որ գործով անցնում են նաեւ Կլիչկոյի 2 տեղակալները: Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նախաքննական տվյալներ է փոխանցել Միասնական ռեեստրին՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի պահանջով: Ավելի վաղ Կիեւի քաղաքային խորհրդի […]
Բրիտանական Jamiroquai ջազ-ֆանկ խմբի երաժիշտները քոչարի են պարել (վիդեո)
Երեւան է ժամանել բրիտանական հայտնի Jamiroquai ֆանկ խումբը, որն այսօր արդեն համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Շոուն տեղի կունենա Silk Note երաժշտական փառատոնի շրջանակներում։ Իսկ երեկ խմբի մասնակիցները մեկնել են Գառնի, ուր սովորել են ու պարել հայկական քոչարի։ Դիտեք՝ ինչ է ստացվել։ Աղբյուրը՝ Շուշանիկ Կոստանդյանի Facebook-յան էջ Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի
Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը հանդիպել են (ֆոտո)
Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։ «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի […]
Ասենք, Ադրբեջանը 5 գյուղի վրա կրակել է. որ դիմենք ՀԱՊԿ-ին, ի՞նչ պետք է անի. պետք է զո՞րք մտցնի Հայաստան.Մարուքյան
Ես չեմ կարծում, որ Հայաստանի ուղղությամբ մի քանի կրակոցի պայմաններում մենք պետք է ընթացակարգով պաշտոնապես դիմենք ՀԱՊԿ-ին, թե եկեք մեզ պաշտպանեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Դա կնշանակի, որ Հայաստանի բանակը այնքան մարտունակ չէ, որ մեզ վրա 5 հատ կրակել են, մենք դիմել ենք, […]
Armenian Power բանդայի առաջնորդ Մհեր Դարբինյանին դատապարտել են 18 տարվա բանտարկության
Հայկական քրեական Armenian Power («Հայկական ուժ») ավազակախմբի առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ֆինանսական մեքենայությունների համար։ Դարբինյանը, որը հայտնի է Մայք մականվամբ, պետք է վճարի նաեւ 170 հազար դոլարի տուգանք եւ փոխհատուցում։ Հինգ տարի առաջ Դարբինյանն արդեն մեղավոր ճանաչվել էր եւ դատապարտվել 32 տարվա բանտարկության խարդախ դավադրությանը […]