Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի […]
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Պարզվել է «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի 11 երեխաների տվյալներն ու նրանց թունավորման հանգամանքները. երեխաները սնվել են «Բիո կաթ» ընկերության արտադրած. shamshyan com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է հունիսի 8-ին Երևանի Քաջազնունի 16/1 հասցեից թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երեխաների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի սաներ՝ Երևանի բնակիչներ, 4-ամյա Աստղիկ Գ-ն, 5-ամյա Ինա Պ-ն, 6-ամյա Արեն Գ-ն, 3-ամյա Աշոտ Ս-ն, 3-ամյա Դավիթ Ս-ն, 2-ամյա Արիանա […]
Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ Շուշին հանձնվել է, թե ոչ. Քոչարյան
Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ Շուշին հանձնվել է, թե ոչ. Քոչարյան
Այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը. Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
«Ես հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Այդ հարցը վերջնականապես պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը, բայց նպաստում են վստահության ամրապնդման միջոցառումներին, մարդասիրական հիմնախնդիրների լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին սկսեն ապրել միասին անվտանգության և տնտեսական […]
Արտակարգ դեպք՝ Երևանում. 10-ից ավելի երեխաներ մանկապարտեզից տեղափոխվել են հիվանդանոց.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ Երեխաներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ տվյալ մանկապարտեզը հայտնի է «Վինի Պուխ և ընկերներ» անվամբ։ Մանրամասները՝ քիչ ուշ։
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Միհրան Պողոսյանի գրանցումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը: Հիշեցնենք՝ մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու […]
Հայաստանում ֆրանսիացիները կգործարկեն առաջին լողացող արևային էլեկտրակայանը․ Ժոնաթան Լաքոտ
Հայաստան են ժամանել ֆրանսիական Transénergie ընկերության ներկայացուցիչները Լիոնից՝ Հայաստանում առաջին լողացող արևային էլեկտրակայանը գործարկելու համար։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ, իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի զարգացման ծրագիրը: Ծրագրի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի PJN-Consalting ընկերության […]
ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել .ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել
Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։
Սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը
Սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը։ Այս տեղեկության շուրջ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը կապ հաստատեց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ։ Նա նշեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ «Ընդհանուր օպերատիվ իրադրությունը կայուն է, անփոփոխ, միջադեպեր չեն արձանագրվել»,-ասաց […]
ՊԵԿ-ը հայտնաբերել է 137.85 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոց
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանարպետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանիում հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց։









