Bakhvel en
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արագածոտնում բախվել են Kia-ով բարձված ավտոքարշակն ու Nissan-ը. 8 վիրավորներից 5-ը երեխաներ են

Երեկ՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, Դավթաշեն գյուղի բնակիչ՝ 70-ամյա Վալերիկ Պետրոսյանը իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել Kia Forte մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային։ […]

Vardenisi erknqum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վարդենիսի երկնքում հենց այս պահին ԱԹՍ-ներ են պտտվում. Արսեն Բաբայան

Վարդենիսի երկնքում հենց այս պահին ԱԹՍ-ներ են պտտվում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։  «Իսկ դրանց չկրակելու հրաման տված իշխանության պարագլուխը քարոզարշավ է անցկացնում: Հունիսի 20-ին թուրքական իշխանությանը վռնդելու ենք մեր Հայրենիքից»,- հավելել է նա։ Նշենք, որ գրառումը կատարվել է այսօր` ժամը 18:21-ին: https://play.radioaurora.am/upload/videos/2021/06/VFkevkKgcURl3ZSkNXS6_04_a81c885631782a172b60b852373b78fb_video_240p_converted.mp4

Abovyan poghocum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել

Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Գավառի բնակիչ, 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։ Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական […]

haytararutyun
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ

Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական […]

Imasty
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Հայվան, անասուն» բառերի իմաստը գիտե՞ք․ ԱՆ ո՞ր կենսաբանական օրգանիզմը պատասխան կտա կատարվածի համար

«Հայվան, անասուն» բառերի իմաստը գիտե՞ք․ ԱՆ ո՞ր կենսաբանական օրգանիզմը պատասխան կտա կատարվածի համար 

chgiten
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Դոն Պիպոյի եղբորը սպանողը շատ պրոֆեսիոնալ է գործել. իրավապահները փակուղու առաջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության գործով իրավապահ համակարգի ներկայացուցիչները հայտնվել են փակուղու առջեւ։ Ինչպես հայտնի է, ենթադրյալ մարդասպանը հրկիզել էր ավտոմեքենան եւ սպանության գործիքը՝ հրազենը։ Եվ այժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչները նշում են, որ հրկիզումն այնպես է իրականացվել, որ մեքենայի եւ հրազենի հետ կապված բոլոր տվյալները վերացվել են, […]

Baqvi korustnery
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ադրբեջանը հայտնել է իր կորուստների ու անհետ կորածների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2900-ի: Ըստ գերատեսչության՝ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվում է նաև 14 անհետ կորածի մասին: Հաղորդագրության մեջ նշված է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:

tati
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ադրբեջանի գյուղերից մեկում 85-ամյա կնոջը կապկպված պահում են անասնագոմում

 Համացանցում հայտնվել է զարհուրելի մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մոտ 85-ամյա կնոջը գերության մեջ պահում  Ադրբեջանի Իվանովկա գյուղի հին անասնագոմերից մեկում: Կադրերում տեսնում ենք, որ տատիկը կապկպած է և գամած սյանը, իսկ հնչող խոսքից պարզ է դառնում` կինը ազգությամբ ադրբեջանցի է: Հավելենք նաև, որ ադրբեջանական հանրային հեռուստատեսությամբ կնոջ ինքնության վերաբերյալ ամբողջական տվյալները […]

mijazgayin
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հայտարարություն Սյունիքի ՀՀ սահմանային բնակիչների նկատամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների վերաբերյալ

Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են իրենց իրավունքները: Մասնավորապես, ըստ 2021թ. մայիսի 23-ին Արավուսից ստացած ահազանգի՝ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքից տարել են գյուղի հովիվների 42 խոշոր եղջերավոր […]