Մարդիկ ուզում են լսել «վերջ Պուտինին», «Պուտինի վերջը եկել է», «Չարի վերջը» եւ այլն: Հոգեբանորեն, բարոյական եւ արժեհամակարգային տեսանկյունից այդ ամենը միանգամայն հասկանալի է: Բայց, եթե մենք խոսում ենք քաղաքականությունից, ապա այդ ամենը չի արտացոլում քաղաքական իրողությունների, ու այդ համատեքստում մեր խնդիրների փոքր մասն անգամ: Մեզ համոզել են, կամ ինքներս ենք մեզ համոզել, թե մեր […]
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Երևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը […]
Երբ Փաշինյանը նեղանում է «հող հանձնող» բառից, դա ինձ լավատեություն է ներշնչում․ հասկանում է՝ ինչ է
Երբ Փաշինյանը նեղանում է «հող հանձնող» բառից, դա ինձ լավատեություն է ներշնչում․ հասկանում է՝ ինչ է 24News.am
Պայքարը Ուկրաինայի համար չէ. Մոսկվան փորձում է փոխել եվրոպական անվտանգության ճարտարապետությունը
Պայքարը Ուկրաինայի համար չէ. Մոսկվան փորձում է փոխել եվրոպական անվտանգության ճարտարապետությունը 1in TV
1994թ. Տարոնիկ գյուղի ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն ուղարկվել է նոր քննության. Գոռ Աբրահամյան
ՀՀ դատախազությունը տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2022թ. փետրվարի 23-ին, որոշում է կայացրել դատախազի բողոքը բավարարելու և 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու մասին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է […]
Արտակ Դավթյանն ազատվեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Պուտինն ու Ալիևը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը և կստորագրեն համաձայնագիր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը, «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը՝ քաղաքական, առևտրային, […]
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն
Փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական […]
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ Տավուշի մարզում (տեսանյութեր)
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 06:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը իր «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի արդյունքում […]
Ադրբեջանի ԵՏՄ դիտորդ պետություն դառնալու հնարավորության մասին. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը, որը զբաղվում է հետխորհրդային տարածքում բազմակողմ համագործակցության հարցերով, ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում խոսել է ԱՊՀ-ում Ուկրաինայի դիրքերի և տարածաշրջանում Ռուսաստանի ծրագրերի մասին։ Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի՝ ԵՏՄ-ում դիտորդ երկիր դառնալու հնարավորությանը։ Հարցին՝ արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և ի՞նչ հեռանկարներ կան, նա պատասխանել […]