tank nor tari
Այլ ԱՐԽԻՎ ԺԱՄԱՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը շուրջ 278 միլիոն դրամ է հատկացնում Ամանորի ծախսերին

Երևանի քաղաքապետարանը շուրջ 278 միլիոն դրամ կտրամադրի Ամանորի ծախսերին։ Ավագանու արտահերթ նիստին ծախսերի ավելացման որոշումն ընդունվեց ձայների 41 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ գումարը ծախսվելու է, մասնավորապես, գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակավոր կառույցներով վերգետնյա անցումների վերապատրաստման և ձևավորման աշխատանքների վրա։

Այլ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյումրիին հատկացվել է 1,1 մլրդ դրամ . Տեսանյութ

Վերանորոգված ճանապարհներ, լուսավորություն, աղբահանություն, նոր թանգարան. այս տարի սուբվենցիոն ծրագրերով Գյումրիին հատկացվել է 1,1 մլրդ դրամ։ #armgov Այս տարի սուբվենցիոն ծրագրերով Գյումրիին հատկացվել է 1,1 մլրդ դրամ Վերանորոգված ճանապարհներ, լուսավորություն, աղբահանություն, նոր թանգարան. այս տարի սուբվենցիոն ծրագրերով Գյումրիին հատկացվել է 1,1 մլրդ դրամ։ #armgovՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները: «Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի

Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի: Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, մեծացնում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը: 521.8 միլիոն դոլարը աննախադեպ ցուցանիշ եւ իրավիճակ […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ինչպես տեղեկացրին ՀԲ Երևանի գրասենյակից, ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանում Քիմ Քարդաշյանին՝ որպես ներդրողի․ Փաշինյան

Քիմ Քարդաշյանն ասել է, որ ծրագրում է բիզնես սկսել Հայաստանում, եւ մենք ուրախ կլինենք տեսնել նրան Հայաստանում ոչ միայն որպես հեռուստաաստղի, այլեւ որպես ներդրողի։ Այս մասին Իտալիայի Քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով այն հարցին, թե ծրագրում է արդյոք իր կառավարությունը կոչ անել հայերին վերադառնալ հայրենիք, Փաշինյանը […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ամենամեծ բիզնես կենտրոնը կկառուցվի Երևանի Աբովյան փողոցում.

Հայաստանի ամենամեծ, 200 միլիոն դոլար արժողությամբ բիզնես–կենտրոնը կառուցվելու է Երևանի Աբովյան փողոցում։ Այս մասին այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հայ-ռուսական միջկառավարական պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ինչու՞ երկրում խոշոր ներդրումներ չեն արվում` չնայած տնտեսական հեղափոխությանը, որի մասին այդքան հաճախ հիշատակում է կառավարությունը։ «Հայաստանում ներդրումներ արվում են, թեև դժվար […]