«Green Green» թիմի հերթական մաքրահավաքի 102-րդ ակցիան Հրազդանի կիրճում էր, որի ընթացքում շուրջ 700 մասնակիցներով մաքրեցինք ամենաաղտոտված հատվածներից մեկը։ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցելու է նմանատիպ նախաձեռնություններին:
Այլ
Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ
Երևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի […]
Վահրամ Գալստյանի կողմից հատուկ մեթոդով թրծվել է հին Ուրարտական աստվածներից Թեյշեբաի արձանը
Վահրամ Գալստյանի կողմից հատուկ մեթոդով թրծվել է հին Ուրարտական աստվածներից Թեյշեբաի արձանը, որի հիմքն է հանդիսացել պեղումների ժամանակ գտնված Թեյշեբաի փոքրիկ արձանը։ Թրծման ընթացքին է հետևել և լուսաբանել հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանը, որը տեսանյութ է տեղադրել իր յութուբյան ալիքում։
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն այսուհետ կգործի Հալաբյան 31/2 հասցեում
Փոփոխություններ են կատարվել նաև գործող վճարովի ծառայություններում՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով:
Մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, ինչի հետևանքով 7-ամյա տղան ջրահեղձ է եղել
Օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ […]
Պատմության նոր դասագրքում «Ռուսաստանը բռնակցել և գրավել է Հայաստանը»
Հայոց պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքում, որը սեպտեմբերից կօգտագործվի դպրոցներում, 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը ներկայացվել է որպես բռնակցում: IMEMO RAS-ի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը մեկնաբանելով այս իրադարձությունը նշել է, որ այն պատմական իրադարձությունը, որը հայտնի է որպես Թուրքմենչայի պայմանագիր (ստորագրվել է 1826-1828 թթ. Ռուս-Պարսկական պատերազմի արդյունքներով) դրել է ապագա անկախ Հայաստանի հիմքերը, […]
Պուտինը Շոյգուի միջոցով խնդրանք է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդին. Reuters
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին խնդրել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի ենթադրյալ սպանությանը, մասնավորապես՝ զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ իրանական երկու իրազեկ աղբյուրներին հղումով։ Ըստ նրանց՝ համապատասխան ուղերձը Խամենեին է փոխանցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ […]
Մուջահիթ Բիլիջի. Թուրքիան քրդական պետություն է. Ermenihaber
Ծագումով զազա թուրք լրագրող Մուջահիթ Բիլիջին հրապարակել է «Թուրքիան քրդական պետություն է» վերտառությամբ հոդված։ Նա հաճախ է անդրադառնում Թուրքիայի քրդերի պատմության և ինքնության հարցերին՝ հանդես գալով խաղաղության ու հաշտեցման կոչերով։ Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիան հիմնադրվել է որպես թուրքերի և քրդերի համատեղ պետություն՝ Անատոլիա-Քուրդիստան դաշնության տեսքով՝ որպես փլուզված կայսրությունից սերած մահմեդական թուրքերի և քրդերի համատեղ պետություն։ […]
AURORANEWS (ՏԵՍԱՆՅՈՒԹ). Ավելացված վագոններ, նոր կայարանների բացում, վճարային նոր համակարգ. փոփոխություններ` Մետրոպոլիտենում
Անցյալ տարվանից սկսված իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Այս պահի դրությամբ ունենք 4 երեք վագոնանի, 9 երկու վագոնանի և 2 մեկ վագոնանի շարժակազմեր: 3 վագոնանի շարժակազմերն ավելի հարմարավետ և արդյունավետ են, հատկապես այն ժամերին, երբ ուղևորափոխադրումը ավելի շատ է,-ասաց Երևանի մետրոպոլիտենի Գլխավոր Տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը: https://play.radioaurora.am/upload/videos/2024/08/Acd7oBtT4RiyVxTJob3D_01_f9b4a548b5d237e626be22fbbebb0d56_video_720p_converted.mp4 auroranews.am
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են. ՀՀ ԱԳՆ
Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից: ՀՀ […]