1 մլրդ 200 մլն դրամի հայտ ենք ներկայացրել կառավարություն՝ պետպատվերի համար. Անահիտ Ավանեսյան
Այլ
Նոր միջոցառում Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար
ՀՀ կառավարությունը նախագծում է նոր միջոցառում Արցախի տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Աջակցությունը տրամադրվելու է ամսական պարբերականությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար: Միջոցառման պայմանների՝ աջակցության չափի, շահառուների շրջանակների և այլ մանրամասների […]
Բժիշկների ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ՝ Արմեն Չարչյանի կալանավորումը վերացնելու պահանջով
Բժիշկների ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ՝ Արմեն Չարչյանի կալանավորումը վերացնելու պահանջով
Պատերազմի առաջին օրը ադրբեջանական հրթիռը մտել էր ՊԲ հրամանատարի կառավարման կենտրոն. Ա. Քոչարյան
Պատերազմի առաջին օրը ադրբեջանական հրթիռը մտել էր ՊԲ հրամանատարի կառավարման կենտրոն. Ա. Քոչարյան
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ կախված վիճակում
2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նախնական տվյալներով՝ զինծառայողն […]
Ադրբեջանի տրանսպորտում Վարդենիսը, Վանաձորն ու Երևանը ներկայացվում են իբրև սեփական տարածք
Ռուսաստանցի-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ այն ուղարկել է Ադրբեջանից իր բլոգեր ընկերը: Լուսանկարն արված է հասարակական տրանսպորտում, որտեղ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն է իրականացվում: «Էկրանին հայտնվում են հայկական քաղաքների անունները, որոնց անմիջապես տրվում են ադրբեջանական անուններ: Տղան նկարել է Վարդենիսի մասին, բայց ինչպես ես հասկացա, նրանք արդեն Երևանը, […]
Դժգոհություններ Ադրբեջանում՝ գեներալ Կոսոբոկովի նշանակման առթիվ
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց մեծ ոգևորության։ Վերապահումների գլխավոր պատճառը Ռուստամ Մուրադովին զորախմբի հրամանատարի պաշտոնում փոխարինող գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի կենսագրությունն է։ Բանն այն է, որ վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային […]
Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) համաճարակաբանական իմաստով ապահով երկրների ցանկը թարմացնում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի […]
500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումները հանձնել. ԱՀ առողջապահության նախարարություն
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձինք ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումները հանձնեն հանձնաժողովին մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր, սույն թվականի հուլիսի […]
Արշակ Կարապետյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողների և հարազատների հետ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողների և հարազատների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին, հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ […]