Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է ընդունել կառավարության գործող կազմը ցրելու մասին, հաղորդում է Բելթան: Ավելի վաղ Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում արմատապես փոխել նախարարների կաբինետի կազմը: Նա նշել է, որ նրանք, ովքեր տնտեսական ճգնաժամի ժամանակ չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը, պետք է կառավարությունից ուղարկվեն մեկ այլ աշխատանքի: Թե […]
ԱՐԽԻՎ
Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ճեպազրույցում նշել է, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ճեպազրույցում նշել է, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացի մինչև 6 տարեկան երեխաների ու ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերի։ Հիշեցնենք, որ մինչ այժմ հանրային բաց տարածքներում պարտադիր էր միայն դիմակի առկայությունը։
ԱԱԾ-ի դիմաց «կատոկը» ընկել է բեռնատարի միջից, բախվել «Mercedes»-ին, վերջինս էլ՝ «Վիլիսին»
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության մոտ կայանված բեռնատարի վրայից, ասֆալտապատման համար օգտագործվող «կատոկը» դեռևս անհայտ հանգամանքներում ընկել է բեռնատարի միջից և առաջ շարժվելով՝ բախվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ «Mercedes»-ն էլ, առաջ ընթանալով, վնասել է ոստիկանական համարանիշներով Վիլիսը։ Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ […]
Եգիպտոսը հայտարարել է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին. Al-Monitor
Եգիպտոսը հայտնել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։ Այս մասին գրում է «Ալ Մոնիթոր» միջազգային լրատվակայքը՝ նշելով, որ հայտարարությունն արվել է վերոհիշյալ երկրների արտաքին գործերի նախարարների՝ մայիսի 11-ին կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության մեջ հնգակողմ դաշինքը հայտնել […]
Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից
Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանում դեպի Երևան 12:30): Ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 19:20): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, […]
Այո՛ Արմեն Գինոսյանը հեղինակություն է, բայց՝ ոչ թե քրեական, այլ՝ իրավաբանական աշխարհում
2020 թվականի մայիսի 19-ի Hraparak.am-ի՝ « «ՄՈՆԱՐԽ»-ի հյուրանոցին՝ ավտոկայանատեղի, Սասուն Միքայելյանի ղեկավարած կառույցին՝ Գույք» խորագրով նյութի մեջ նշվել է, որ «Ալեքսանդր» հոթելը պատկանում է հեղինակություն համարվող «Մոնարխ» անունով հայտնի ռուսաստանաբնակ Արմեն Գինոսյանին, ում նաև պատկանում Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է»։ […]
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս աղբատարի սեղմակի տակ է մնացել ու կտրվել.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի […]
Ինչպես են անցկացվում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ։ Քննություններին մասնակցելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով՝ անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։
Դենիս Մանտուրովի հետ քննարկեցինք Ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկեցինք Ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես նշվեց վերոնշյալ ոլորտներում համատեղ բարդ տեխնիկական լուծումներ ստեղծելու փորձառությունը: Որպես օրինակ նշվեցին ինքնավար մեքենաների ADAS համակարգի թեստավորման համալիրը, որը նախագծվել է Հայաստանում՝ Ռուսաստանի Դաշնության պետական գիտական կենտրոնի «Կենտրոնական հետազոտական ավտոմոբիլային և ավտոմոտորային ինստիտուտ» դաշնային պետական միավորված ձեռնարկության […]
Փրկարարներն իրականացնում են արհեստական քարաթափման աշխատանքներ
Մայիսի 20-ին ժամը 10:06-ից Լոռու մարզի Ուրասար գյուղի սկզբնամասում և Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի մոտակայքում իրականացվում է արհեստական քարաթափում: Դեպքի վայրում աշխատում են Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: