Aurora
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Ավրորա» նախաձեռնությունը հիվանդանոցներին կտրամադրի թոքերի արհեստական շնչառության 10 սարք

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին: «Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք եւ հույս պարգեւելն է նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի որեւէ անկյունում: Այդ գաղափարն ավելի […]

Mec tuganq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ընդունելու հարցը: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, ներկայացնելով քրեական օրենսգրքի և վարչական օրենքների մեջ լրացում անելու նախագիծը, նշեց. «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500 -ապատիկի չափով: Իսկ […]

mahacel e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Փասադենայում կորոնավիրուսով ախտորոշված 34-ամյա հայ է մահացել. Tert

ԱՄՆ Փասադենա քաղաքի հիվանդանոցում մահացել է 34-ամյա մի հայ, որ մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այս մասին գրում է Tert.am-ը։ Ըստ asbarez.com կայքի տվյալների՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է: Ղազարյանի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է մարտի 13-ին, որից հետո նա մոտ հինգ օր Փասադենայի հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքին է միացված […]

Chvert
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 25-ին չարտերային թռիչք կկազմակերպվի Կիև-Երևան-Կիև ուղղությամբ

SkyUp ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու […]

qaratapum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Քարաթափում Գորիս-Տաթև ավտոճանապարհին

Մարտի 20-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան մնացել է հողաշերտի տակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում […]

pak e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Տեղեկացնում ենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի […]

Hrdeh shiraki sharuri
Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Արարատյան փողոցում. տուժածներ չկան

Մարտի 19-ին, ժամը 04:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի և Շիրակի փողոցների խաչմերուկում կրակ է նկատվում: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արարատյան փողոցի թիվ […]

Razmakan
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ շրջանառվող լուրերի Արտակ Նահապետյանը կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ

Ըստ շրջանառվող լուրերի Արտակ Նահապետյանը կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ։ Գնդապետ Արտակ Նահապետյան մինչ ԱԻՆ-ում աշխատելը 23 տարի ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, որից 2 տարին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում ղեկավար պաշտոնի։

inqnaspanutyan porc
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ինքնասպանության փորձ

Մարտի 18-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

ayrvel e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է.

Մարտի 17-ին, ժամը 18:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:47-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան։