Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։ Մանե Հակոբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել Սպարտակ Սեյրանյանին և 6 լրատվամիջոցի
Գործարար Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՝ «Փաստինֆո», «168 ժամ», «Արմդեյ էյեմ», «Նյուզ Էյեմ», «Ասեկոսե», «Մեդիա պլյուս» լրատվական կայքերին: Դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դառնում, որ Սուքիասյանն ընդհանուր առմամբ 7 հայցադիմումում էլ պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես […]
Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ
2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական […]
ՈՒՂԻՂ. Փաշինյանի այցի դեմ ակցիա Ագարակում
ՈՒՂԻՂ. Փաշինյանի այցի դեմ ակցիա Ագարակում
Աննա Նաղդալյանի պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին․
Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում […]
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի.ՀՀ պաշտպանության նախարարություն
Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ լավ լուր կունենանք. քաղաքապետ
Այս պահին մոտ 35 ավտոբուս է երթեւեկում 3 նոր գծերում: Ոլորտի պատասխանատուները խոսք են տվել մինչեւ մայիսի 5-ը 4-րդ նոր գիծը գործարկվի, ու այսպես շարունակական է լինելու: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նոր «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր ծավալի ավտոբուսների շահագործմանը: «Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ լավ […]
Ինչո՞ւ մինչև հիմա ԵԽ հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր. պարտադրե՛ք Ադրբեջանին վերադարձնել ռազմագերիներին. Զոհրաբյան
Հայաստանի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին: Զոհրաբյանը նշել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է հետևողականորեն Վեհաժողովի գերակա թեմա դառնում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հարցը, մինչդեռ հայ ռազմագերիների ազատումը, Ադրբեջանի քաղաքական էլիտայի արմենաֆոբ հայտարարությունները, […]
Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. Սյունիքի ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ ոստիկանությունում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը եւ Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Ալեքսանդր […]
Սիրիայում ռուսական օդուժի ավիահարվածներից ոչնչացվել է 200 ահաբեկիչ
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակայքում իրականացրած ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է 200 ահաբեկիչ: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը: Ռուսական օդուժին պատկանող օդանավերը ռմբակոծել են ահաբեկիչների ուսումնամարզական հենակետերը: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, ծովակալ Ալեքսանդր Կարպովը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների երկու թաքստոցների ուղղությամբ: Ավիահարվածների […]