Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր: Դեռ նոյեմբերին պարոն Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ […]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
600 հազար դրամը ստանալու պահին ստորաբաժանման բաժանմունքի պետը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն
Ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 13-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնիքելու և զինապարտության հարցը վերջնականապես […]
Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը
Ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել: Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում հարձակման էր ենթարկվել նաև Թուրքիայի՝ Իրաքի հյուսիսում […]
Մարուքյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև.
Մարուքյանն ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև դրա իրավունքը ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ պատրաստվում դա անել, որովհետև դրանից հետո ես չեմ կարող հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար վարչապետն էլ պետք է հրապարակայնորեն […]
Ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները
Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները Հարգելի համաքաղաքացիներ, Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը […]
Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում […]
Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին
Ստեփանակերտ ժամանած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 14-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նշենք, որ Արցախ կատարած այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին քաղաքապետ Մարությանը հանձնարարել է մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա […]
34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի, 2-ը տեղում մահացել են, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր` ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած […]
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն: ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի […]
ՀՀ նախագահը չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը բարձրացնող օրենքը և դիմել է ՍԴ
Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին: Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, […]