PN
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան

 Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում […]

Toyvo Klar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն երկխոսության դինամիկ ակտիվացման կապակցությամբ և նշել, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջերմ […]

Karmir khach
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ադրբեջանը Կարմիր խաչին հայտնել է, որ այսուհետ հնարավոր է Արցախ մուտք գործել միայն իր տարածքից

 Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի գլխավորած պատվիրակությանը, գրում է  report.az-ը։ Ալի Նագիևը նշել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանի նոր իրողությունները, ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերը Արցախում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող […]

Nor khumb
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ. info port

 Այսօր Երևան է ժամանել Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամատանար Ռուստամ Մուրադովը։ Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման իր աղբյուրները, վաղը Մուրադովը մեկնելու է Բաքու՝ հայ գերիների նոր խումբ բերելու նպատակով։

Mosvai Ev Karsi Paymanagrer
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, կմեկնարկի «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Գիտաժողովին օրհնության խոսք կուղղեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն […]

Merac Bayraqtar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մահացել է Էրդողանի խնամին՝ Օզդեմիր Բայրաքթարը

Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։ Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։ Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։ Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք ընկերություններում Օզդեմիր […]

Kulisner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրք լրագրողը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել իշխանական շրջանակների կուլիսներից

Թուրքական «Korkusuz» թերթի լրագրող Ահմեդ Թաքանն իր այսօրվա սյունակում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայում իշխանական շրջանակների կուլիսային մթնոլորտից։ «Կցանկանա՞ք պատգամավոր ընտրել «արտոնյալ քվեով» հոդվածում հեղինակը նշել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորները երկու վախով են տառապում․ «Առաջինը, առանց այդ էլ, գիտեք․ ընտրություններում ԱԶԿ-ի հնարավոր պարտությունն է։ Իսկ երկրորդը ընտրացուցակի մղձավանջն է․․․ ԱԶԿ-ական […]

F15
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ի կողմից F-15 կործանիչների տեղակայումը Հունաստանում անհանգստացրել է թուրքերին

 ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Հունաստանի Լարիսսա ավիաբազա, որտեղ անցկացվելու են «Castle Forge» անվամբ զորավարժություններ՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության գլխավորությամբ: Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունը ճգնաժամային տարածաշրջանում և իրավիճակներում: Ուշագրավ է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայման լուրը հայտնվել է թուրքական մամուլի […]

Ghazanchecoc
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի կրկնակի ռմբակոծման մեկ տարվա կապակցությամբ

2020թ. հոկտեմբերի 8-ին Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի ավերածություններ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հաշված օրեր անց նույն եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի և սրբապղծման։ Շուշիի Մայր տաճարի ֆիզիկական վնասմանը զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթյուրելու […]

Ayc Yerevan ev Baku
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել Երևան և Բաքու

 Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն ավարտել է այցը Մոսկվա, հայտարարել է, որ առաջիկայում կարող է այցելել Երևան և Բաքու, քանի որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ԻԻՀ նոր կառավարության առաջնահերթություններից է։ Այդ մասին, RegionMonitor-ի փոխանցմամբ, նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Նախարարը նշել է, որ Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ հավելելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը […]