Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին: Էրդողանը սատարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Հունաստանին հանդիմանելու և մեղադրանքներ հնչեցնելու կապակցությամբ: Չավուշօղլու-Դենդիաս համատեղ մամուլի ասուլիսն անցել է թեժ մթնոլորտում: Կողմերը չեն խորշել նախատինքներ հնչեցնելուց: «Մեր արտգործնախարարը Դենդիասի կեցվածքի դեմ վերջինիս իր տեղը ցույց տվեց, […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քառատողով պատասխանելով նրա քառատողին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քառատողով պատասխանելով նրա քառատողին։ «Փաշինյանի որևէ հայտարարություն արժանի չէ բովանդակային պատասխանի: Կուզենայինք ուղղակի բացատրել վարչապետ Փաշինյանին, որը հետևություններ չի արել ծանր պարտությունից, պոեզիայի լեզվով: Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը՝ Իսկ անարժանը, Որ կցանկանա խլել մեր hայրենիքը, Իմացիր՝ նրան քիչ է մնացել, Որ ընկնի մեր […]
Cardlax EarBuds Washer․ «լվացքի մեքենա»՝ անլար ականջակալների համար
Մարդկային երևակայությունը սահմաններ չունի։ Այն նույնիսկ ամենափոքր ու առաջին հայացքից ծիծաղելի թվացող գաղափարներին կարող է կյանք տալ ու դարձնել ամենօրյա կենցաղի մաս։ Եվ այսպես, ստեղծվել է փոքրիկ լվացքի մեքենա՝ հատուկ անլար ականջակալների համար։ Cardlax EarBuds նախատեսված է ականջակալները ականջի ծծմբախցանից և այլ մանր բեկորներից մաքրելու համար: Մաքրման գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլով. նախ […]
Հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ. Մարուքյան
Ուկրաինայի փոխվարչապետի Ակնա (Աղդամ) կատարած այցի վերաբերյալ Երեկ Ուկրաինայի փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Օլեկսի Ռեզնիկովը այցելել է Արցախի Ակնա (Աղդամ) քաղաք և տարածքների վերակառուցման գործում իր օգնությունն առաջարկել: Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև […]
Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը
Ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել: Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում հարձակման էր ենթարկվել նաև Թուրքիայի՝ Իրաքի հյուսիսում […]
ՌԴ ԱԳՆ. Դոնբասում թուրքական ԱԹՍ-ների հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դոնբասում թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ: «Իհարկե, քիչ ուրախություն է առաջացնում այն, որ այդ թուրքական ԱԹՍ-ները, ինչպես ասում են, հայտնվում են ինչ-որ տեղ Դոնբասում»,-ասել է Ռյաբկովը: Նրա խոսքով՝ թուրքական արտադրանքի արտահանումը տարբեր երկրներ լուրջ հարց է: «Ինչ-որ բան […]
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Տաթևիկ Հայրապետյան. Պարոն նախարար, վերջերս մեր հանձնաժողովում Ձեզ հետ հանդիպման շրջանակներում Դուք շեշտեցիք, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ համանախագահություն, և խոսեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության և ակտիվության բարձրացման մասին: Երեկ համանախագահները համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, նաև խոսել պատրաստակամության մասին՝ […]
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ալիևը հույս ունի, որ Մինսկը կմիջնորդի Բաքվի և Երևանի միջև կապեր հաստատելու հարցում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին ասել է, որ ակնկալում է Բելառուսի միջնորդությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու հարցում: Այս մասին հաղորդել է BelTA լրատվական գործակալությունը: «Մենք ակնկալում ենք, որ Բելառուսը, որպես Հայաստանի գործընկեր, որի միասին ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, և որպես մեր բարեկամ ու վստահելի գործընկեր, կարևոր դեր կունենա […]
Մուրադովի հայարարությունը ինձ մոտ հարցեր էին առաջացրել՝ ինչո՞ւ է Մուրադովը գնացել և դատարկ ետ եկել. Քոչարյան
Մուրադովի հայարարությունը ինձ մոտ հարցեր էին առաջացրել՝ ինչո՞ւ է Մուրադովը գնացել և դատարկ ետ եկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով գերիների հարցին: «Մուրադովը հո էնպես չի ուղղակի նստել ինքնաթիռ, գնացել շրջապտույտ անի, հետ գա, եթե դա համապատասխանում է իրողությանը, բայց տեսաք, որ […]