Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին՝ տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Սա ուղիղ պատերազմի եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք է․քաղաքագետ Մոդեստ Կոլերով՝ Ալիևի ելույթի մասին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Այո՛, Ալիեւի հայտարարությունները պատերազմի սպառնալիք են», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, թե ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին եւ ՌԴ առանձին, քանի որ սա սպառնալիք է երկրի տարածքային ամբողջականությանը: Ինչպես հայտնի է, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ Ալիեւը նշել է. «Մենք կիրագործենք Զանգեզուրի […]
Աննա Նաղդալյանի պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին․
Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում […]
Ինչո՞ւ մինչև հիմա ԵԽ հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր. պարտադրե՛ք Ադրբեջանին վերադարձնել ռազմագերիներին. Զոհրաբյան
Հայաստանի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին: Զոհրաբյանը նշել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է հետևողականորեն Վեհաժողովի գերակա թեմա դառնում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հարցը, մինչդեռ հայ ռազմագերիների ազատումը, Ադրբեջանի քաղաքական էլիտայի արմենաֆոբ հայտարարությունները, […]
Սիրիայում ռուսական օդուժի ավիահարվածներից ոչնչացվել է 200 ահաբեկիչ
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակայքում իրականացրած ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է 200 ահաբեկիչ: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը: Ռուսական օդուժին պատկանող օդանավերը ռմբակոծել են ահաբեկիչների ուսումնամարզական հենակետերը: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, ծովակալ Ալեքսանդր Կարպովը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների երկու թաքստոցների ուղղությամբ: Ավիահարվածների […]
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին: Ինչպես նշվում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ապրիլի 16-ին, ժամը 22: 00-ին, սահմանապահները Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի տարածքում հայտնաբերել են երկու սահմանախախտի: Երկու տղամարդիկ էլ բերման են ենթարկվել. պարզվել է, որ նրանք Իրանի քաղաքացիներ Ֆեյզի Յասեր Նարիմանն ու Հուսեյնփուր Սաջադ Հասանն են: Միեւնույն ժամանակ […]
Գերիների հարցով քննարկում ԱԺ-ում | ՈՒՂԻՂ
Գերիների հարցով քննարկում ԱԺ-ում | ՈՒՂԻՂ
Էրդողան. Մեր արտգործնախարարը իր տեղը ցույց տվեց Հունաստանի ԱԳ ղեկավարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին: Էրդողանը սատարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Հունաստանին հանդիմանելու և մեղադրանքներ հնչեցնելու կապակցությամբ: Չավուշօղլու-Դենդիաս համատեղ մամուլի ասուլիսն անցել է թեժ մթնոլորտում: Կողմերը չեն խորշել նախատինքներ հնչեցնելուց: «Մեր արտգործնախարարը Դենդիասի կեցվածքի դեմ վերջինիս իր տեղը ցույց տվեց, […]
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քառատողով պատասխանելով նրա քառատողին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քառատողով պատասխանելով նրա քառատողին։ «Փաշինյանի որևէ հայտարարություն արժանի չէ բովանդակային պատասխանի: Կուզենայինք ուղղակի բացատրել վարչապետ Փաշինյանին, որը հետևություններ չի արել ծանր պարտությունից, պոեզիայի լեզվով: Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը՝ Իսկ անարժանը, Որ կցանկանա խլել մեր hայրենիքը, Իմացիր՝ նրան քիչ է մնացել, Որ ընկնի մեր […]