Իսրայելական բանակի ռմբակոծության պատճառով շուրջ 10 հազար Գազայի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին: Ալ-Մալիքին նաև հավելել է, որ Գազայի տարբեր մասերում ավերվել են հարյուրավոր շենքեր: Նա կոչ արել ստեղծել «միջազգային ճակատ, որը դեմ կլինի իսրայելական ագրեսիային Պաղեստինի ժողովրդի դեմ»: РИА Новости
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում. ՀՀ ՊՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ «Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել […]
ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ: Այցն իրականացվել է Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ: Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը […]
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում օգնություն չի խնդրել` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում օգնություն չի խնդրել` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ: Ինչպես հայտնում է Mk.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դ.Պեսկովը: «Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Նա ծայրահեղ անհանգստություն է հայտնել` կապված սահմանին տիրող իրավիճակի հետ»,- ասել է նա` ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինը կիսում […]
Հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ. Անվտանգության խորհրդի քարտուղար
Հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Փոխանակեցինք մտքեր և քննարկեցինք խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Հեռախոսազրույցի սկզբում ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծել եմ, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված […]
Դիմել եք ՀԱՊԿ-ին, բայց դուք ոչինչ չեք անում. Նորատ Տեր-Գրիգորյանը զարմացած է
Դիմել եք ՀԱՊԿ-ին, բայց դուք ոչինչ չեք անում. Նորատ Տեր-Գրիգորյանը զարմացած է
Գեղարքունիքի մարզում Lexus-ով վթարի է ենթարկվել Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը. նա տեղափոխվել է հիվանդանոց.
Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Գավառի բնակիչ՝ 50-ամյա Արտաշես Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Դեպքի […]
Եթե պատերազմը Իշխանասարից պետք է վերսկսվի, թո՛ղ սկսվի, թշնամին հետ պետք է շպրտվի․ Տիգրան Կարապետյան
Եթե պատերազմը Իշխանասարից պետք է վերսկսվի, թո՛ղ սկսվի, թշնամին հետ պետք է շպրտվի․ Տիգրան Կարապետյան
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են։ «Կողմերը եզրահանգման են եկել։ Ինչքանով ինձ հայտնի է, ժամը 10։00-ի կողմերը ադրբեջանցիները վերադառնալու են իրենց դիրքեր»,-նշեց Վահե Հակոբյանը՝ ընգծելով, որ որոշման հետ կապված, սակայն, վերապահումներ կան։ Թե ինչ վերապահումների մասին է խոսքը, նախկին մարզպետը չի […]
Արտակարգ դեպք՝ Երևանում. ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. վնասվել են BMW X3, Nissan XTrail և Opel մակնիշի ավտոմեքենաներ.
Մայիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Երևանի պետական համալսարանի բակում կայանված BMW X3, Nissan X Trail և Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ծառի ընկնելու հետևանքով Opel-ն ամբողջովին դարձել […]