ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները․ Ուզում եմ վերադարձնել այն թեզը, որն ստեղծվել է այն կողմից․ հավանաբար, խոսք է գնում ինչ-որ քարտուղարուհու մասին։ Կարծում եմ՝ նյութեր կան, որոնք հնարավոր չի մեկնաբանել, եթե բժշկական կրթություն չունես։ Այլ կերպ դա հնարավոր չի մեկնաբանել։ Կարևորն այն է, որ այդպիսի գործիչները, իշխանության […]
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
ՌԴ-ն եկել մեր ձեռքից վերցրել է ԼՂ-ն և վերադարձրել է Ադրբեջանին. ԱԽ քարտուղար
Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր հայտարարեց. «Ռուսաստանը եկել, Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին ու վերադարձել են Ռուսաստան։ Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Առանց Ռուսաստանի թույլտվության, այս պատերազմը տեղի չէր ունենա»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
ՄԱԿ-ի հետաքննություն․ Համաձայն ավելի քան 200 էջանոց զեկույցների՝ և՛ Իսրայելը, և՛ ՀԱՄԱՍ-ը սեռական բռնություն և խոշտանգումներ են իրականացրել
Գազայի պատերազմի առաջին մի քանի ամիսների վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությունը պարզել է, որ և՛ Իսրայելը, և՛ Համասը ռազմական հանցագործություններ են կատարել և միջազգային իրավունքի լուրջ խախտումներ: Չորեքշաբթի հրապարակված և մինչև 2023 թվականի վերջը ընթացող իրադարձությունները լուսաբանող պախարակելի զեկույցները մտահոգիչ պատկեր են ներկայացնում այն մասին, թե ինչպես են երկու կողմերը կանոնավոր կերպով արհամարհում միջազգային իրավունքը ավելի քան […]
Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասնակիցը Դաշքեսանում գործադիր իշխանության շենքի դիմաց ինքնահրկիզվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը մարմնի վրա այրվածքներ է ստացել, սակայն պատճառները, թե ինչու է նա նման քայլի դիմել, դեռևս հայտնի չեն։
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել
Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մյանմարի զինվորներն այրել են դաջվածքներ և կալանավորներին մեզ են տվել խմել, BBC-ին պատմել են ականատեսները
Առնվազն 50 մարդ է սպանվել Մյանմարի զինվորների կողմից անցյալ շաբաթ Ռախին նահանգի գյուղերից մեկում գրոհի ժամանակ, հայտնել են տեղի բնակիչները և ընդդիմադիր ուժերը: Ականատեսները BBC-ին պատմել են, որ գյուղը երկուսուկես օր ահաբեկված է եղել, զինվորները կապել են նրանց աչքերը, ծեծել, բենզին լցնել մաշկի վրա և այրել, ստիպել նրանցից ոմանց միզ խմել: Նրանք փնտրում էին Արականի […]
Սամվել Ծառուկյանի պարզաբանումը մետրոպոլիտենի հետ կապված Factor.am-ի հրապարակման մասին
«Հավատարիմ մնալով թափանցիկության սկզբունքին և նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացվող հարցերը, հարկ եմ համարում պարզաբանել Factor.am լրատվական կայքի «Քաղաքականություն» խորագրի ներքո զետեղված հոդվածում տեղ գտած հրապարակումը , որն առնչվում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ին և անձամբ ինձ։ Այսպիսով․ լրատվամիջոցը փորձել է բարձրացնել քաղաքացիաիրավական ու առևտրային բնույթի հարցեր, գտնել հարցերի պատասխաններ, որոնք ի սկզբանե «անհասկանալի» են՝ […]
Գնել Սանոսյանը խոսում է տարերային աղետից տուժած քաղաքցիներին փոխհատուցում տրամադրելու մասին․ Լուրեր
Գնել Սանոսյանը խոսում է տարերային աղետից տուժած քաղաքցիներին փոխհատուցում տրամադրելու մասին․ Լուրեր
ԻՆՉՊԵՍ Է ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՛՛ՀԱՅԱՍՏԱՆ՛՛ ԴԱՇԻՆՔԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՄՏՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼՈՒ. HRAPARAK .AM
ԻՆՉՊԵՍ Է ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՛՛ՀԱՅԱՍՏԱՆ՛՛ ԴԱՇԻՆՔԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՄՏՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼՈՒ. HRAPARAK.AM
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խմբի կողմից նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքեր (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես […]