«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող.
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ… Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Четверг, 2 апреля 2020 г.
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ՝ շնորհավորելով Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ: Ինչպես հայտարարությունում է նշվում, համապետական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, լավագույն վկայությունն են այն բանի, […]
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր.
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 571 են, դեպքերի թիվն ավելացել է 39-ով։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով
2020 թվականի մարտի 29-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ լյարդի վնասումով» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը […]
Գերեզմատնից գողացել են ծաղկեպսակներ.
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 30-ին, ժամը 15.00-ին, մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57 և 42 տարեկան երկու տղամարդու: Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ հունվարի 11-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական գերեզմանատան գերեզմաններից գողացել են ծաղկեպսակներ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: […]
Նիդերլանդները Հայաստանն այսուհետ դասում է ծագման անվտանգ երկրների շարքում
Նիդերլանդների արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում: Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից: Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում […]
Ռուսաստանը մշակել է ևս 3 հակակորոնավիրուսային դեղամիջոց.
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի մասնագետները մշակել են երեք դեղամիջոց, որոնք հնարավոր է օգտագործվեն նոր կորոնավիրուսով առաջացած COVID-19 հիվանդության բուժման համար, РИА-Новости-ին հայտնել է ակադեմիկոս, ակադեմիայի փոխնախագահ և կենսաբժշկական գիտությունների բաժանմունքի վարիչՎլադիմիր Չեխոնինը: Ավելի վաղ Դաշնային կենսաբժշկական գործակալությունը ներկայացրել էր մեկ այլ տարբերակ՝ հիմնված մալարիայի դեմ օգտագործվող մեֆլոխինի վրա: Չեխոնինը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ […]
Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը
Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության […]
Բացահայտվել է Եկմալյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: 2020թ. մարտի 19-ին՝ ժամը 05:20-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր […]