Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 […]
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ
Արդեն 45 օր է՝ Գառնիկ Խաչատրյանի ձայնը կտրվել է եւ չի վերականգնվում: Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում քթի միջնապատի վիրահատությունից հետո վնասվել են երիտասարդի ձայնալարերը: Պատմությունը սկսվել է այն օրվանից, երբ Գառնիկի մոտ մրսածության պատճառով նշագեղձերը բորբոքվել են եւ նա գնացել է ծանոթ բժշկի՝ կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Անահիտ Անտոնյանի մոտ: Սակայն, քանի որ պացիենտը նաեւ քթի միջնապատի […]
Սարսափելի ավտովթար Սևան-Ծովագյուղ ճանապարհին
Նոյեմբերի 21-ին, ժամը 20:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Գնել Ղ. ծնված 1987 թ.) և «ՎԱԶ-2109» […]
«Դոլմամա» ռեստորանի տանիքն ամբողջությամբ կրակների մեջ է
Խոշոր հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում: Այս պահին այրվում են Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանային համալիրն ու հարակից շենքի տարածքը: Հրշեջները փորձում են մարել կրակը, սակայն տանիքն ամբողջությամբ կրակների մեջ է: news.am
Մխիթարյանը հեղինակավոր պարբերականին պատմել է՝ ինչու չի կարողացել մեկնել Ադրբեջան
«Ռոմա»-ի կիսպաշտպան Հներիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ստացվել, որ չի կարողացել մեկնել Ադրբեջան: 2018-19 մրցաշրջանում նրա նախկին թիմը՝ «Արսենալ»-ը, հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսի»-ի դեմ: Եզրափակիչը Բաքվում էր, եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը չկարողացավ գնալ ու օգնել իր խաղընկերներին, քանի որ հարեւան երկիրը չապահովեց […]
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ ❗ Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում, ❗ Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները, ❗ Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է […]
Գնում ենք սուրբ Ղազար կղզի. Վարչապետ
Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը: Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը: Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 20 ноября 2019 г.
Երևանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը.
Ոստիկանությունն ուսումնասիրում է դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը: «Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է […]
Խմածության ամենա բարձր աստիճանի լինելով 20 ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ճանապարհային ոստիկանության մեքենային
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Արևյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ՏՏ 238 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 2 հասցեում՝ թունելի սկզբնամասում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի 273 II 02 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]
Արագածոտնում հովիվը պառկել է երկաթգծին, սակայն գնացքի գալուց չի հասցրել հեռանալ
Երեկ Հարավկովկասյան երկաթուղու` Արտենի գյուղից Արագածավան տանող հատվածում 50-ամյա մի տղամարդ է գնացքի տակ ընկել ու մահացել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գնացքի տակ ընկած տղամարդը, որը հովիվ էր և տարածքում հոտն էր արածեցնում, պառկել է երկաթգծի վրա, ամենայն հավանականությամբ՝ հանգստանալու նպատակով։ Մեքենավարը հեռվից նկատել է, որ երկաթգծին մարդ կա պառկած ու վթարային ազդանշաններ է միացրել, նաև […]