tmramijoc
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

ՊԵԿ-ը հայտնաբերել է 137.85 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոց

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանարպետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանիում հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց։ 

Abovyan poghocum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել

Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Գավառի բնակիչ, 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։ Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական […]

chgiten
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Դոն Պիպոյի եղբորը սպանողը շատ պրոֆեսիոնալ է գործել. իրավապահները փակուղու առաջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության գործով իրավապահ համակարգի ներկայացուցիչները հայտնվել են փակուղու առջեւ։ Ինչպես հայտնի է, ենթադրյալ մարդասպանը հրկիզել էր ավտոմեքենան եւ սպանության գործիքը՝ հրազենը։ Եվ այժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչները նշում են, որ հրկիզումն այնպես է իրականացվել, որ մեքենայի եւ հրազենի հետ կապված բոլոր տվյալները վերացվել են, […]

160 mln dram
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պետությունից ավելի քան 160 մլն դրամի հափշտակության վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018 թթ. ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 160.047.460 ՀՀ դրամ: Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013 թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016 թ. հունիսի 24-ից […]

Xochndotel e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Օգտագործելով պաշտոնը, փոխնախարարը խոչընդոտել է դիզվառելիքի ներկրմանը. գործն ուղարկվել է դատարան

 Դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված  և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ […]

Stepanavanum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Առերևույթ ավելի քան 22մլն դրամի հափշտակություն Ստեփանավանի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020թթ. ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի  և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021թ. իրականացված ուսումնասիրությամբ […]

Miqaye
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվեց

Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվեց: Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալման փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել նույն օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուոշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:   ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Vostikanutyun
qart
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Պլաստիկ քարտերի գործադրմամբ հափշտակվել է առանձնապես խոշար չափերով գումար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով  արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի 12-ը […]

qnchakan komite
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարն ու նրա եղբայրը

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման […]