ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020թթ. ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021թ. իրականացված ուսումնասիրությամբ […]
ՔՐԵԱԿԱՆ
Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվեց
Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվեց: Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալման փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել նույն օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուոշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Պետությանը պատճառվել է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը
Պետությանը պատճառվել է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը
Պլաստիկ քարտերի գործադրմամբ հափշտակվել է առանձնապես խոշար չափերով գումար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի 12-ը […]
Մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարն ու նրա եղբայրը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման […]
Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը չի շրջանցում նաև Հայաստանը. ինչպե՞ս են դրա դեմ պայքարում իրավապահները
Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը չի շրջանցում նաև Հայաստանը. ինչպե՞ս են դրա դեմ պայքարում իրավապահները Հեղինակ՝ Լիլիթ Դանիելյան
Քաջարանի համայնքապետին մեղադրում են մարդու առևանգման մեջ. փաստաբան
Քաջարանի համայնքապետին մեղադրում են մարդու առևանգման մեջ. փաստաբան
Ապօրինի հատելով 30 հատ սոճենի տեսակի ծառեր՝ պատճառել է առանձնապես խոշոր չափերի 1.297.500 ՀՀ դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակչի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը փայտանյութ ձեռք բերելու նպատակով 2020թ. հուլիսի 18-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից վարած «Օպել Աստրա Ա 1.6» մակնիշի ավտոմեքենայով պարբերաբար գնացել […]
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը […]
600 հազար դրամը ստանալու պահին ստորաբաժանման բաժանմունքի պետը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն
Ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 13-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնիքելու և զինապարտության հարցը վերջնականապես […]