ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018 թթ. ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 160.047.460 ՀՀ դրամ: Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013 թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016 թ. հունիսի 24-ից […]
ՔՐԵԱԿԱՆ
Օգտագործելով պաշտոնը, փոխնախարարը խոչընդոտել է դիզվառելիքի ներկրմանը. գործն ուղարկվել է դատարան
Դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ […]
Առերևույթ ավելի քան 22մլն դրամի հափշտակություն Ստեփանավանի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020թթ. ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021թ. իրականացված ուսումնասիրությամբ […]
Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվեց
Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվեց: Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալման փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել նույն օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուոշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Պետությանը պատճառվել է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը
Պետությանը պատճառվել է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը
Պլաստիկ քարտերի գործադրմամբ հափշտակվել է առանձնապես խոշար չափերով գումար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի 12-ը […]
Մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարն ու նրա եղբայրը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման […]
Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը չի շրջանցում նաև Հայաստանը. ինչպե՞ս են դրա դեմ պայքարում իրավապահները
Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը չի շրջանցում նաև Հայաստանը. ինչպե՞ս են դրա դեմ պայքարում իրավապահները Հեղինակ՝ Լիլիթ Դանիելյան
Քաջարանի համայնքապետին մեղադրում են մարդու առևանգման մեջ. փաստաբան
Քաջարանի համայնքապետին մեղադրում են մարդու առևանգման մեջ. փաստաբան
Ապօրինի հատելով 30 հատ սոճենի տեսակի ծառեր՝ պատճառել է առանձնապես խոշոր չափերի 1.297.500 ՀՀ դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակչի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը փայտանյութ ձեռք բերելու նպատակով 2020թ. հուլիսի 18-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից վարած «Օպել Աստրա Ա 1.6» մակնիշի ավտոմեքենայով պարբերաբար գնացել […]










