Ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չենք խառնվի ու առավել ևս չենք ներգրավվի «բոլորը բոլորի դիմաց» զինված հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ: Նրա խոսքով՝ Աֆղանստանում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ, սակայն դա Աֆղանստանի ներքին գործն է, և միջամտելու որևէ մտադրություն չկա: Պուտինը նաև ընդգծել է, […]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համեմատեք` Սերժ Սարգսյան ու Նիկոլ Փաշինյան․ ո՞վ ա բռնապետը. Վահե Հակոբյան
Համեմատեք` Սերժ Սարգսյան ու Նիկոլ Փաշինյան․ ո՞վ ա բռնապետը. Վահե Հակոբյան
Արցախի վտանգված մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի. ԱԳՆ մամուլի խոսնակ
Հարց․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Պատասխան․ Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։ Թե՛ […]
Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները. Արամ Սարգսյան
Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները։ Իրենցից որևէ մեկը իր մասին չէր պատմում, չէր մեղադրում և մեղավորներ չէր փնտրում, իրենց բոլորին հետաքրքրում էր ապագան, երկրի, պետության ու մեր բոլորի անելիքը… Մենք անսահման պարտք ունենք […]
Ներկայումս Հայաստանում գերակշռում է «դելտա» շտամը. ՀՀ առողջապահության նախարար
Այն, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են, ակնհայտ է, և վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց է ընթանում, և հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունները: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում: Նախարարի խոսքով՝ նկատվում է […]
Ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ ՀՀ-ն փորձելու է ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատաքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը շարունակելու է աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները: 2021 թվականի սեպտեմբերից, ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը, […]
Անգամ 7% աճի համար շատ ավելի մեծ ջանքեր են հարկավոր. Մանուկյան
Անգամ 7% աճի համար շատ ավելի մեծ ջանքեր են հարկավոր. Մանուկյան
Ամասիայում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա): Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախտումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն: Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց […]
Արևմուտքն ակնկալում է Մոսկվայի ու Պեկինի ակտիվացում Աֆղանստանում. National Interest
National Interest-ը ներկայացրել է Վաշինգտոնի Անվտանգության քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Մայա Կառլինի վերլուծությունը Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալու հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Ըստ վերլուծաբանի՝ ներկա իրադրությունում հաղթել են Ռուսաստանն ու Չինաստանը: «Մոսկվան և Պեկինը միասին կաշխատեն միջազգային ֆորումների ձևաչափով, որտեղ ամերիկյան դիրքորոշումը ներկայացված չի լինի: Մյուս երկրները, որոնք նույնպես կարող են հաղթած դուրս գալ Աֆղանստանում ստեղծված իրավիճակից, Իրանն […]
Իլոն Մասքն ազդարարել է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին
Tesla Inc ընկերությունն ազդարարել Է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու մասին, հաղորդել Է Teslarati մասնագիտացված պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո-Ալթո քաղաքում, որտեղ տեղակայված Է ընկերության կենտրոնակայանը: Ռոբոտի բարձրությունը կկազմի 172 սանտիմետր, քաշը՝ 57 կիլոգրամ: […]