Եթե մեր ցուցանիշով ա որոշվում, եկեք ընտրություն չանենք, ոնց կհրապարակենք տենց էլ ԱԺ-ում կնստեք
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանին կոչ եմ անում ազատ արձակել գերիներին՝ ԵԱՀԿ հովանու ներքո. Անն Լինդե
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն անդրադարձել է ԼՂ հակամարտության ու ԵԱՀԿ-ի՝ հակամարտության կարգավորման ջանքերին: Ի պատասխան հարցին, որ Հայաստանում հիասթափված են ԵԱՀԿ-ից, ու ԵԱՀԿ-ն ոչինչ չի արել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, նա մասնավորապես ասել է. «Հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել ցավերը մեղմող և հաշտության համար ամուր հիմք ունեցող միջավայր: Երկխոսությունն անհրաժեշտ է՝ տարածաշրջաններում […]
Փոխվել է Երևան-Ստեփանակերտ ուևորափոխադրման կարգը
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը ներկայացնում է Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթների նոր կարգի վերաբերյալ Երևանի կենտրոնական ավտոկայանի հայտարարությունը․ Սույն թվականի հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 5:00-ին: Անհրաժեշտ կլինի նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 010 56-53-70 հեռախոսահամարով: Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես:
Օվկիանոսից՝ ցամաք. դինոզավրերի հետքեր Հայաստանում
Օվկիանոսից՝ ցամաք. դինոզավրերի հետքեր Հայաստանում Հեղինակ՝ Վահե Դավթյան
Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են CRED վարկային կազմակերպությունը․ ժամանել է Երևանի ոստիկանապետը
Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի […]
Հուլիսի 1-ից քաղաքացիները կկարողանան տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելով արձանագրել խախտումները
Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը: Նշենք, որ համապատասխան որոշումն ընդունվել էր 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության նիստում: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող եւ սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, […]
Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին
2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչը, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհով ընթանալիս, Մարմաշենի խճուղի 9/6 հասցեի դիմաց իր կողմից վարած «ԲՄՎ E60» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի 55-ամյա բնակչուհուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]
Էջմիածնում 33-ամյա տղամարդը հորը ծեծել է, ապա՝ նռնակ պայթեցրել․ կա 2 զոհ
Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը՝ քաշել է […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Ալիևը չի պատրաստվում ԼՂ շուրջ նոր բանակցություն վարել․ ակնկալում է խաղաղության պայմանագիր
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, այս խնդրի շրջանակում բանակցություններ վարելու կարիք չկա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ալիևը նաև ընդգծել է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն Երևանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայամանգրի համաձայն, […]