Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի շարք լրատվամիջոցներ պատվիրված արշավ են սկսել . Արմեն Փամբուխչյան

Սիրելի՛ երևանցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցներ իմ մասին կեղծ, իրականությունից շեղված, և չեմ խուսափի այդ ձևակերպումից՝ պատվիրված արշավ են սկսել: Ասածս վերաբերում է նաև այսօր՝ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված մի հոդվածի, համաձայն որի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներից արժեքավոր […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ով ծնվում է ԱՄՆ-ում, դառնում է ԱՄՆ քաղաքացի. Ես կդադարեցնեմ դա». Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունից անմիջապես հետո ծրագրում է վերացնել երկրի քաղաքացիության տրամադրման մասին պատկերացումը ծննդյան իրավունքով։ «Մենք պետք է դադարեցնենք դա: Միգուցե ստիպված լինենք նորից դիմել ժողովրդին, բայց մենք պետք է դադարեցնենք դա։ Մենք միակ երկիրն ենք, որ այդպես է անում։ Եթե ​​ինչ—որ մեկը մեկ ոտքը դնում է մեր հողի վրա, ասում ենք. «Շնորհավորում եմ, դուք այժմ ԱՄՆ քաղաքացի եք»: Մենք կդադարեցնենք դա, քանի որ դա հիմարություն է»,- ասել է նորընտիր նախագահը NBC-ին տված հարցազրույցում: Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին նորմը սահմանվել է 1868 թվականի Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ։ Այն փոխելու համար անհրաժեշտ է ստանալ նահանգների երեք քառորդի համաձայնությունը։

Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վերջին 20 տարում առաջին հանդիպումը ռազմավարական գործընկերության վերահաստատմամբ․ Պենտագոնը՝ Պապիկյան-Օսթին հանդիպման մասին

 Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը ներկայացրել է հետևյալ ընթերցումը. Այսօր Պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթինը և նախարար Պապիկյանը վերահաստատեցին մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և վերահաստատեցին Հարավային Կովկասում կայուն խաղաղության մեր ընդհանուր նպատակը։ Երկու ղեկավարները քննարկել են նաև անվտանգության ոլորտում համագործակցության ընթացիկ և ապագա ջանքերը, ինչպիսիք են ռազմական կրթությունն ու պրոֆեսիոնալացումը, ինստիտուցիոնալ կարողությունների […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծում եմ՝ այստեղ անդառնալիության կետն արդեն անցել ենք. Վարչապետը ՀԱՊԿ — ի մասին

 Ամենայն հարգանքով ՌԴ նախագահի նկատմամբ, այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում:  Իրադրությունների տարբերությունն ու դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ։ Եւ ես կարծում եմ՝ այստեղ անդառնալիության կետն արդեն անցել ենք։ Նիկոլ Փաշինյան

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վարորդների կողմից առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ»․ Հայկ Կոստանյան

Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկեր, այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է […]