Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վարչապետի պաշտոնում նշանակեց Ալիխան Սմաիլովին։ Այսօր նրա թեկնածությունը հաստատվել է խորհրդարանի ստորին պալատում։ Սմաիլովը 49 տարեկան է, 2019 թվականի փետրվարից զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Մինչ այդ տարբեր տարիների աշխատել է որպես ֆինանսների նախարար, Ղազախստանի նախագահի օգնական։ Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ վարչապետը նոր կառավարության կառուցվածքի և կազմի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում […]
ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում». Արթուր Դանիելյան
Երեկվա հանդիպման մեխը Լաչինի միջանցքի փակման սպառնալիքն էր: Ալիևը, հղում անելով կապիտուլյացիոն փաստաթղթի վրա, ասում է, որ եթե Զանգեզուրով միջանցք չստանա ու ստիպված լինի մաքսակետերով անցնել, ապա հայելային միջոցներ կձեռնարկի Լաչինում: Բուն փաստաթղթում իհարկե նման կետ չկա, բայց դա արդեն թղթի կնքահայր՝ Մոսկվայի պրոբլեմն է: Ավելի շուտ ևս մեկ պրոբլեմն է անդադար ավելացող պրոբլեմների շարքում: […]
ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ կովկասյան 3 հանրապետություններն էլ թեքվելու են Արևմուտք․ Արամ Սարգսյա «Անդրադարձ Բրյուսելին»
Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Անդրադարձ Բրյուսելին Եվրախորհդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ՝ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Բրյուսելի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի հարցը որոնելը վաղաժամ է, թեև չի բացառվում, որ թե առանձին, թե համատեղ քննարկումների ժամանակ հարցին անդրադարձ եղել է: Ստեղծված իրավիճակում Արցախի կարգավիճակի հարցը քննարկելն անիմաստ է՝ կողմերը պատրաստ […]
Պուտինը նշեց, թե ինչի շուրջ են երեք երկրի ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը անցել է բավականին կառուցողական մթնոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ: ՌԴ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ համաձայնել են քննարկել ներկայիս իրավիճակը, մասնավորապես, […]
«Գռզոներ-մրզոները» կապրեն իրենց ուզածով, ինքնիշխան երկիր այլևս չի լինելու. Կարին Տոնոյան
«Գռզոներ-մրզոները» կապրեն իրենց ուզածով, ինքնիշխան երկիր այլևս չի լինելու. Կարին Տոնոյան
Թուրքիայում կուսակցություն է ստեղծվում՝ ընդդեմ պատվաստումների
Թուրքիայում փաստաբան Ալի Օզհանը հայտարարել է, որ դիմում է ներկայացնելու ներքին գործերի նախարարություն նոր կուսակցություն հիմնելու մասին, որը կոչվելու է «Կյանք առանց պարտադրանքի» կուսակցություն։ Նա նշել է, որ կուսակցությունը պայքարելու է կորոնավարակի պատվաստումների, դիմակների և պարտադիր «PCR» թեստերի դեմ։ Օզհանն ընդգծել է, որ կուսակցությունը որևէ աշխատանք չի իրականացնելու քաղաքական հաշվարկով և միայն գործելու է համավարակի […]
Էրդողանի հետ հանդիպմանը Բայդենը հստակորեն արտահայտել է ԱՄՆ-ի մտահոգությունը ռուսական S-400-ների վերաբերյալ․ Պետքարտուղարության խոսնակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հստակորեն արտահայտել է Վաշինգտոնի մտահոգությունը Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրան խնդրել են մեկնաբանել մամուլում տարածվող տեղեկությունները, թե Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխել […]
Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել Երևան և Բաքու
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն ավարտել է այցը Մոսկվա, հայտարարել է, որ առաջիկայում կարող է այցելել Երևան և Բաքու, քանի որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ԻԻՀ նոր կառավարության առաջնահերթություններից է։ Այդ մասին, RegionMonitor-ի փոխանցմամբ, նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Նախարարը նշել է, որ Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ հավելելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը […]
Հանդիպում-քննարկում Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ. Նիկոլ Փաշինյան
Հանդիպում-քննարկում Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ. Նիկոլ Փաշինյան
Վաշինգտոնը զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի S-400-ների 2-րդ խմբաքանակը
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ նա ասել էր, թե Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը: Առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր 2017-ին, որը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք ամերիկյան հարաբաերություններում: Վաշինգտոնն արդեն հասցրել է մի քանի պատժամիջոցների գնել Թուրքիայի դեմ այդ […]