Այսօր՝ նոյեմբերի 6-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգող քաղաքացիներն ասում էին, որ իրենք գրեթե ամեն շաբաթ այցելում են նշված եկեղեցիներ, որտեղ մոմավառությամբ են զբաղվում և միշտ այդ պարագաները տեսել են եկեղեցու ներսում: Թե ով և ինչ պայմաններում է այդ քայլին դիմել, դա արդեն պարզելու են ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ում հանձնարարականով ոստիկանները ժամանում են նշված վայր: Մինչ եկեղեցու այցելուները քննարկում էին այդ հարցը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդ ու մի կին այցելեցին նշված վայր և տղամարդը հայտնեց, որ այդ ամենը իրենք են արել՝ քահանայի հանձնարարականով, քանի որ քահանայի ասելով՝ այդ ամենը «բռակ բաներ են»: Տղամարդու հետ եկած կինն էլ քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր էր հայտնում այն քաղաքացիների հասցեին, ովքեր մտահոգվել ու ահազանգել էին: Տղամարդը նաև ասում էր, որ իրենք ոչ թե թափել են այլ «ակուռատնի» այդ ամենը եկեղեցուց դուրս են բերել ու դասավորել ձորում: Սակայն անզեն աչքով էլ երևում է, որ այդ տղամարդու ասածը իրականությանը չի համապատասխանում. ոչ մի դասավորում չի եղել, պարզապես այդ պարագաները եկեղեցուց դուրս են բերել և անփույթ լցրել ձորում: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կորյուն Չոբանյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են պարզել հանգամանքները: © shamshyan.com
Related Articles
«Բրյուսելյան բանակցություններ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկում
«Բրյուսելյան բանակցություններ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկում x
«Հայոց պատմություն» բազմահատորյակի 1-ին գիրքը լույս կտեսնի
x Բազմահատորյակի 1-ին գիրքը շուտով լույս կտեսնի Հայ ժողովրդի կազմավորման ժամանակաշրջանի վերաբերյալ տարակարծությունները լուծված են, եւ հնագետներն ու պատմաբաններն արդեն համերաշխ են: Սա նշանակում է, որ վերջապես լույս կտեսնի «Հայոց պատմություն» բազմահատորյակի առաջին հատորի առաջին գիրքը, որը հենց հայ ժողովրդի ծագումնաբանության մասին է: Բազմահատորյակի տպագրությունը տարիներ առաջ էր սկսվել, սակայն առաջին գրքի լույսընծայումը երկար ժամանակ հետաձգվում էր: […]
Հրդեհ Արարատյան փողոցում. տուժածներ չկան
Մարտի 19-ին, ժամը 04:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի և Շիրակի փողոցների խաչմերուկում կրակ է նկատվում: x Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արարատյան փողոցի […]