«168 ժամ» թերթը գրում է․ «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակտիվորեն քննարկվում է քաղաքական, փորձագիտական շրջանակներում, սոցցանցերում: Արվում են տարբեր վերլուծություններ ու գնահատականներ՝ սկսած նրանից, որ այդ հանդիպման փաստով ԱՄՆ-ն ՀՀԿ-ին ճանաչում է՝ որպես հայաստանյան քաղաքական կյանքի կարևոր սուբյեկտ, վերջացրած նրանով, որ ինչ-ինչ չբարձրաձայնվող խնդիրների լուծման նպատակով ամերիկյան դիվանագետը հանդիպել է անցած շաբաթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս գնահատականներում, իհարկե, կան ռացիոնալ հատիկներ: Փաստն այն է, որ ԱՄՆ-ն այսպիսով ՀՀԿ-ին դիտարկում է որպես քաղաքական կյանքի որոշիչ սուբյեկտներից մեկը, որքան էլ իշխանությունները փորձում էին ու են ՀՀԿ-ին ներկայացնել՝ որպես քաղաքական լուսանցքում հայտնված անցյալի ուժ: Մյուս կողմից՝ նման հանդիպումները Սերժ Սարգսյանի դեպքում ոչ թե բացառություններ են, այլ ավելի շատ՝ օրինաչափություն: Մեր տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում նա ինտենսիվ շփումներ է ունենում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հատկապես ակտիվ են նրա հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների դիվանագետների հետ: Այդ իրողությունն ունի օբյեկտիվ բացատրություն, երկար տարիներ լինելով իշխանական կուսակցություն, հատկապես՝ վերջին տարիներին ՀՀԿ-ն ակտիվ համագործակցություն է ծավալել տարբեր երկրների կուսակցությունների ու միջազգային քաղաքական միավորումների հետ: Այդ հարաբերությունները շարունակվում են նաև այսօր՝ արդեն ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում: Իսկ ընդհանրապես Հայաստանի միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ներհայաստանյան իրողությունները գնահատելիս արձանագրում են, որ Հայաստանում բացակայում են իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերն ու մեխանիզմները, և ընդդիմադիր կուսակցություններին են վերագրում այդ դերը: Ըստ ամենայնի, նաև դա է եղել Սերժ Սարգսյանին հանդիպելու՝ ԱՄՆ դեսպանի հիմնական դրդապատճառներից մեկը»։
Related Articles
Նոբելյան մրցանակը հանձնվեց ԱՄՆ հայազգի գիտնականին
ԱՄՆ -ից հայազգի գիտնական Արդեմ Պատապետյանը արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում: Այս կատեգորիայում նրա հետ միասին Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ գիտնական Դեյվիդ Հուլիուսը: x «Դեյվիդ Հուլիուսը օգտագործել է կապսաիցինը, տաք չիլիի միացությունը, որն առաջացնում է այրում, մաշկի նյարդային վերջավորություններում հայտնաբերող սենսորի համար, որը արձագանքում է ջերմությանը: Արդեմ Պատապետյանը ճնշման նկատմամբ զգայուն բջիջների […]
Ադրբեջանի գյուղերից մեկում 85-ամյա կնոջը կապկպված պահում են անասնագոմում
Համացանցում հայտնվել է զարհուրելի մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մոտ 85-ամյա կնոջը գերության մեջ պահում Ադրբեջանի Իվանովկա գյուղի հին անասնագոմերից մեկում: x Կադրերում տեսնում ենք, որ տատիկը կապկպած է և գամած սյանը, իսկ հնչող խոսքից պարզ է դառնում` կինը ազգությամբ ադրբեջանցի է: Հավելենք նաև, որ ադրբեջանական հանրային հեռուստատեսությամբ կնոջ ինքնության վերաբերյալ ամբողջական […]
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է
Հունվարի 12-ին, ժամը 22:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իգոր Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան նաև արգելափակված […]