«168 ժամ» թերթը գրում է․ «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակտիվորեն քննարկվում է քաղաքական, փորձագիտական շրջանակներում, սոցցանցերում: Արվում են տարբեր վերլուծություններ ու գնահատականներ՝ սկսած նրանից, որ այդ հանդիպման փաստով ԱՄՆ-ն ՀՀԿ-ին ճանաչում է՝ որպես հայաստանյան քաղաքական կյանքի կարևոր սուբյեկտ, վերջացրած նրանով, որ ինչ-ինչ չբարձրաձայնվող խնդիրների լուծման նպատակով ամերիկյան դիվանագետը հանդիպել է անցած շաբաթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս գնահատականներում, իհարկե, կան ռացիոնալ հատիկներ: Փաստն այն է, որ ԱՄՆ-ն այսպիսով ՀՀԿ-ին դիտարկում է որպես քաղաքական կյանքի որոշիչ սուբյեկտներից մեկը, որքան էլ իշխանությունները փորձում էին ու են ՀՀԿ-ին ներկայացնել՝ որպես քաղաքական լուսանցքում հայտնված անցյալի ուժ: Մյուս կողմից՝ նման հանդիպումները Սերժ Սարգսյանի դեպքում ոչ թե բացառություններ են, այլ ավելի շատ՝ օրինաչափություն: Մեր տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում նա ինտենսիվ շփումներ է ունենում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հատկապես ակտիվ են նրա հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների դիվանագետների հետ: Այդ իրողությունն ունի օբյեկտիվ բացատրություն, երկար տարիներ լինելով իշխանական կուսակցություն, հատկապես՝ վերջին տարիներին ՀՀԿ-ն ակտիվ համագործակցություն է ծավալել տարբեր երկրների կուսակցությունների ու միջազգային քաղաքական միավորումների հետ: Այդ հարաբերությունները շարունակվում են նաև այսօր՝ արդեն ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում: Իսկ ընդհանրապես Հայաստանի միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ներհայաստանյան իրողությունները գնահատելիս արձանագրում են, որ Հայաստանում բացակայում են իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերն ու մեխանիզմները, և ընդդիմադիր կուսակցություններին են վերագրում այդ դերը: Ըստ ամենայնի, նաև դա է եղել Սերժ Սարգսյանին հանդիպելու՝ ԱՄՆ դեսպանի հիմնական դրդապատճառներից մեկը»։
Related Articles
Հայաստանում թույլատրվեց արտադրական կանեփի արտադրությունը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 68 կողմ ձայն: x Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական […]
Մետրոպոլիտենում սպասվում են թարմացումներ ․ ARMENPRESS
Մետրոպոլիտենում սպասվում են թարմացումներ ․ նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ x Արմենպրես-ը անդրադարձ է կատարել Երևանի մետրոպոլիտենին Armenpress
Խեղաթյուրել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբոր ` Ռուբեն Պետրոսյանի խոսքը, որը նկատի է ունեցել Սերժ Սարգսյանի ժամանակ եղած , նախկին ռեժիմին ծառայող , հեղափոխությունը դեմ ոստիկաններին
Խեղաթյուրել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբոր ` Ռուբեն Պետրոսյանի խոսքը, որը նկատի է ունեցել Սերժ Սարգսյանի ժամանակ եղած , նախկին ռեժիմին ծառայող , հեղափոխությունը դեմ ոստիկաններին: x Հարգելի ընկերներ։ Ի պատասխան որոշ մանիպուլատիվ շահարկումների` կապված նախկին ստատուսներիս հետ, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը. Գրառումս կապված է ՀՀ վարչապետին անպատիժ հայհոյողներին անտեսելու ու բարոյախրատական աշխատանք տարած […]