Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կայցելի ՌԴ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա դեկտեմբեր ամսին հերթական աշխատանքային այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ժամանելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական Բարձագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենա 2020 թվականի գարնանը: Նախատեսված պաշտոնական այցի մանրամասները դեռևս հստակեցված չեն, սակայն, այն առանձնանալու է ինչպես արարողակարգային բաղադրիչներով, այնպես էլ՝ հագեցած օրակարգով:

Վերջին անգամ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքի պաշտոնական այց դեպի Ռուսաստանի Դաշնություն տեղի է ունեցել մինչ թավշյա հեղափոխությունը: 2017 թվականի մարտի 14-15-ը Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Ն. Փաշինյանի դեկտեմբերյան աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն կդառնա թվով 10-րդը՝ պաշտոնավարումից ի վեր:

ՀՀ վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ՌԴ Սոչի քաղաք ժամանել է 2018 թվականի մայիսի 13-14-ը ընկած ժամանակահատվածում՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով