Այսօր՝ նոյմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տղի ունցլ Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ «Արարատբանկ»-ի դիմաց, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արմեն Սոլկարյանի վարած Mercedes E մակնիշի 34 LZ 953 համարանիշի և 42-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes G մակնիշի 77 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, և դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Սոլկարյանին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենաները քաղաքացիների և փրկրարների օգնությամբ հատուկ քարշակներով տեղափոխվեցին անվտանգ վայր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «յաշիկի» վարորդը քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն» է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
Related Articles
Թարմացվել է 03.04.2020թ․ ժամը 11։00-ին
Թարմացվել է 03.04.2020թ․ ժամը 11։00-ին x Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 736, բուժվածները 43, փաստացի բուժվողներ 686, բացասական թեստեր 3258, մահվան դեպքեր 7։
Հարգելի քաղաքացիներին, խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը. video
Հարգելի քաղաքացիներին, խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը (առնվազն մեկ մետր), հնարավորինս խուսափեք կանխիկ գումարով վճարումներ կատարելուց։ x Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս օրերին քաղաքապետարանի առևտրի վարչությունը բացատրական աշխատանքներ է տանում տնտեսվարողների հետ՝ նշված նորմերն ապահովելու ուղղությամբ։ Հարգելի քաղաքացիներին, խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը Հարգելի քաղաքացիներին, խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը (առնվազն մեկ մետր), հնարավորինս խուսափեք կանխիկ գումարով վճարումներ կատարելուց։Երևանի […]
Ճապոնացի Գիտնականները Ստեղծել Են «Երրորդ Ձեռք»՝ Մարդկանց Առօրյա Գործերում Օգնելու Համար
Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի ինժեներները ստեղծել են ռոբոտացված լրացուցիչ վերջույթ, որը «կօգնի մարդկանց իրենց առօրյա գործերում»։ AugLimb կոչվող ռոբոտացված ձեռքը, ըստ հեղինակների, մարդու համար կարող է դառնալ «երրորդ ձեռք»։ AugLimb-ը, ի տարբերություն նմանատիպ այլ սարքերի, բավականաչափ կոմպակտ է, ճկուն և թեթև, ինչը թույլ է տալիա առանց սահմանափակումների կրկնել սովորական ձեռքի շարժումները։ […]