Hakakorupcion marmin
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին ընտրելու է վարչապետը.

Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեում մեկտեղվելու են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթները: Այս մասին այսօր`փետրվարի 1-ին, հրավիրված «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ ավելի լավ լուծում կլինի ինչ-որ փուլում դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, երբ անձը մեկտեղում է քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացումը, իսկ որոշ ավելի նեղ մասնագիտական գործառույթների համար՝ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետների և մասնագետների ներգրավումը։

«Մենք առաջին քայլն ենք կատարում՝ իրավապահ մարմնի կազմում ունենալով և քննչական, և օպերատիվ-հետախուզական գործառույթներ։ Սա կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը, և այս կարծիքը միայն մենք չենք կիսում, այլ նաև մեր  գրեթե բոլոր միջազգային գործընկերները»,- ասաց Բադասյանը։

Բադասյանը նշեց, որ երկրորդ կոմպոնենտը լինելու է կադրերի ընտրության նոր ընթացակարգը մրցութային կարգով եւ հակակոռուպցիոն մարմնում կարող է ներդրվել նոր գործիք՝ կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտ։

«Առաջին անգամ Հայաստանում կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտը ներդնելու ուղղությամբ աշխատաքներ ենք իրականացնում։ Սա նշանակում է. ոչ թե քրեական գործ հարուցելու համար, այլ հակակոռուպցիոն մարմնի աշխատակիցների բարեվարքությունը մշտապես ստուգելու համար կարող է ներդրվել գործիք, երբ կոռուպցիոն բնույթի առաջարկ է արվում և այդ առաջարկի արդյունքում, եթե կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս, կարող է քննարկվել այդ աշխատակցին կարգապահական պատասխանատվության, հակակոռուպցիոն կոմիտեից ազատելու հարցը»,- նշեց Բադասյանը։

Նրա խոսքով`ընտրված մասնակիցների ցանկը ներկայացվելու  է վարչապետին, որպեսզի վարչապետն ընտրի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով