Այսօր՝ նոյմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տղի ունցլ Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ «Արարատբանկ»-ի դիմաց, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արմեն Սոլկարյանի վարած Mercedes E մակնիշի 34 LZ 953 համարանիշի և 42-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes G մակնիշի 77 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, և դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Սոլկարյանին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենաները քաղաքացիների և փրկրարների օգնությամբ հատուկ քարշակներով տեղափոխվեցին անվտանգ վայր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «յաշիկի» վարորդը քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն» է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
Related Articles
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. ահա որովայնի մասի ցավերի ամբողջական քարտեզը
Կարող եք որովայնում տարբեր ձևի և ուժգնության ցավ զգալ՝ երբեմն կտրուկ, երբեմն բութ, երբեմն ձգող, երբեմն նվվացող, որովհետև մեր օրգանիզմի այդ հատվածում շատ գործառույթներ են տեղի ունենում, և կան շատ հնարավոր պատճառներ: x Որովայնի ցավի պատճառ կարող է լինել շատ բան՝ վախից կամ սթրեսից մինչև չափից շատ ուտելը կամ ավելի լուրջ պատճառ: Ինչ է ցույց […]
Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը հետ կուղարկվի՝ լրացուցիչ քննության
Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը հետ կուղարկվի՝ լրացուցիչ քննության։ Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ x «Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը, եւ որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական […]
Ինչպես խոստացել էի, պետական համակարգում կադրային ջարդ տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան
Ինչպես խոստացել էի, պետական համակարգում կադրային ջարդ տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյան x Ինչպես խոստացել էի, պետական համակարգում կադրային ջարդ տեղի չի ունեցել: Ինչպես խոստացել էի, պետական համակարգում կադրային ջարդ տեղի չի ունեցել: Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 15 апреля 2020 г.