Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն թեկնածուն, հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ-կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և Հայաստանի արտգործնախարարությունը չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։ Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների […]
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 45 միլիոն եվրո արժողությամբ չհայտարարագրված գույքի սեփականատեր է, մինչդեռ կառավարության ղեկավարի պաշտոնական կարգավիճակի համար նման շքեղություն պետությունը իրեն թույլ չի տալիս։ Գույքը տեսագրել է ֆրանսիական France 2 հեռուստաալիքի նկարահանող խումբը։ Տեսանյութը այնուհետև հրապարակվել է Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր Ակոս Հադհազիի YouTube ալիքում։ x Պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ Օրբանն ու կինը իրենց բանկային […]
ՀՀ ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը և բժիշկ Հայկ Մանասյանը խոսում են մարզային մի քանի առողջության կենտրոնների մանկաբարձական ծառայությունների վերաբերյալ: x Մի քանի առողջության կենտրոնների մանկաբարձական ծառայությունների մասին ՀՀ ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը և բժիշկ Հայկ Մանասյանը խոսում են մարզային մի քանի առողջության կենտրոնների […]