Փափկեցրած կարագը հարում ենք շաքարավազի հետ, մինչև համասեռ փքուն զանգված ստացվի: Ձվերը կոտրում ենք և թեթևակի հարելով ավելացնում խմորին: Այնուհետև ավելացնում ենք նաև գոլացրած կաթն ու կիտրոնի հյութը: Վերջում ավելացնում ենք խմորիչի հետ խառնած ալյուրը և հարում այնքան, մինչ ստացվի հարթ, համասեռ խմոր:
Վաֆլի պատրաստելու գործիքը լավ տաքացնում ենք և պատում բուսայուղով: Խմորը լցնում ենք կաղապարի մեջտեղի մասում ու այն ամուր փակում ենք (մեկ վաֆլու համար պահանջվում է մոտավորապես 2 ճ/գդ խմոր):
Վաֆլին թխում ենք մոտ 5 րոպե (տարբեր մոդելներիի սարքերի համար այդ ժամանակը կարող է տարբեր լինել):
Խմորի մեր պատրաստած քանակությունից ստացվում է 10 x 10 սմ չափերի 10 վաֆլի: Թխելուց անմիջապես հետո այն դրսից դառնում է խրթխրթան է, իսկ ներսից՝ փափուկ: Մեկ ժամ հետո վաֆլին փափկում է և այլևս չի խրթխրթում, իսկ, եթե ցանկանում ենք այն խրթխրթան պահել, ապա պետք է դրանք շարենք ջեռոցի ցանցի վրա և 4-5 րոպե 160 ջերմաստիճանում չորացնենք:
Վիեննական վաֆլի կարելի է պատրաստել նախաճաշին: Լավ կլինի այն մատուցել տաք վիճակում, քանի որ այդպես շատ ավելի համեղ է ստացվում: Դե իսկ մատուցելիս վրան կարելի է ցանել շաքարի փոշի, քսել մեղր, ջեմ կամ խտացրած կաթ։
Հաշվի առնելով այն , որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը: x Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ, բնակության վայրում (տանը, բնակարանում), […]
Հետևյալ հայտարարության տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ x ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին […]
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է անում ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումը կայացվել է «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհրդի այսօր կայացած նիստում: x Ըստ APA գործակալության, որոշման մեջ նշվում է՝ այս քայլի նպատակն է աջակցել նախագահ Իլհամ Ալիևի բարեփոխումներին ու կադրային փոխատեղումներին: Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ կուսակցության […]