Փափկեցրած կարագը հարում ենք շաքարավազի հետ, մինչև համասեռ փքուն զանգված ստացվի: Ձվերը կոտրում ենք և թեթևակի հարելով ավելացնում խմորին: Այնուհետև ավելացնում ենք նաև գոլացրած կաթն ու կիտրոնի հյութը: Վերջում ավելացնում ենք խմորիչի հետ խառնած ալյուրը և հարում այնքան, մինչ ստացվի հարթ, համասեռ խմոր:
Վաֆլի պատրաստելու գործիքը լավ տաքացնում ենք և պատում բուսայուղով: Խմորը լցնում ենք կաղապարի մեջտեղի մասում ու այն ամուր փակում ենք (մեկ վաֆլու համար պահանջվում է մոտավորապես 2 ճ/գդ խմոր):
Վաֆլին թխում ենք մոտ 5 րոպե (տարբեր մոդելներիի սարքերի համար այդ ժամանակը կարող է տարբեր լինել):
Խմորի մեր պատրաստած քանակությունից ստացվում է 10 x 10 սմ չափերի 10 վաֆլի: Թխելուց անմիջապես հետո այն դրսից դառնում է խրթխրթան է, իսկ ներսից՝ փափուկ: Մեկ ժամ հետո վաֆլին փափկում է և այլևս չի խրթխրթում, իսկ, եթե ցանկանում ենք այն խրթխրթան պահել, ապա պետք է դրանք շարենք ջեռոցի ցանցի վրա և 4-5 րոպե 160 ջերմաստիճանում չորացնենք:
Վիեննական վաֆլի կարելի է պատրաստել նախաճաշին: Լավ կլինի այն մատուցել տաք վիճակում, քանի որ այդպես շատ ավելի համեղ է ստացվում: Դե իսկ մատուցելիս վրան կարելի է ցանել շաքարի փոշի, քսել մեղր, ջեմ կամ խտացրած կաթ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս տարվա ընթացքում ստացել և շարունակում է ստանալ տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավեր։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: x «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է […]
Փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական […]