Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սենատոր Գրահամը մեկնաբանել է՝ ինչու է վետո դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի է ունեցել Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցել է Սենատորը:

Գրահամը ավելի ուշ մեկնաբանել է իր որոշման պատճառը: Նա նշել է, որ որոշումն ընդունելիս առաջնորդվել է ոչ թե անցյալով, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով, որն, ըստ սենատորի, ավելի կարեւոր է:

Գրահամը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան նստել սեղանի շուրջ և քննարկել Ցեղասպանության հարցը: Իսկ բանաձևն արգելափակելու որոշումը հիմնավորել է հետևյալ արտահայտությամբ. «Սենատորները չպետք է վերաշարադրեն պատմությունը և այն ներկայացնեն այնպես, ինչպես չի եղել»:

Հատկանշական է, որ Գրահամը վետո կիրառելու որոշումն ընդունել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և հանրապետական սենատորների հանդիպումից հետո:

Այսպիսով, սենատորի վետոն արգելափակում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը սենատի օրակարգում ներառելը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով